Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց. «Սահմանադրական դատարան մեր դիմումի ստորագրությունները չեն ավելանում, 19 ստորագրություն է հավաքված: Այն ստորագրել են ՀԱԿ խմբակցությունը ամբողջությամբ, «Համախմբման» 5 պատգամավորը, «Համախմբումից» դուրս ընդամենը 3 ԲՀԿ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցությունից 3 պատգամավոր՝ Քոքոբելյանը, Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը, եւ անկախ պատգամավորներից Էդմոն Մարուքյանը»:
Նա ասաց, որ ակնհայտ է ազդեցիկ ուժերի թափանցումն այս գործընթացի մեջ. «Ամեն ինչ արվեց, որ պատշաճ թվաքանակով ստորագրություններ չհավաքվեն: Բնականաբար, այս ամեն ինչի հետեւում կանգնած է իշխանությունը»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սա սկզբունքի հարց է, եւայն ուժերը, այն քաղաքական գործիչները, որոնք հորջորջելով իրենց ընդդիմադիր, այնուամենայնիվ, չեն ստորագրել այս դիմումը, թող իրենք պատասխանեն հանրության հարցադրումներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև