Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հաշմանդամության սահմանման նոր մոդելին վերաբերող հարցեր

Փետրվար 10,2017 13:16

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի  և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում     քննարկվել են Ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման  վրա մշակված  հաշմանդամության սահմանման նոր մոդելի  հետ կապված հարցեր և  ներկայացվել առաջարկություններ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ  Տանյա Ռադոչայը  շնորհակալություն է հայտնել  նախարարության թիմին համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխան վերափոխելու հարցում առաջընթաց արձանագրելու, ինչպես նաև պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում  օժանդակություն ցուցաբերելու համար:

Արտեմ Ասատրյանը նույնպես կարևորել է  արդեն  3 տարի    համատեղ իրականացվող  ծրագիրը՝ նշելով, որ այն իսկապես  լրջագույն ռեֆորմ է համակարգում:

«Շատ կարևոր է նոր մոդելի գաղափարախոսությունը, երբ մենք անցում ենք կատարում հաշմանդամության սահմանման սոցիալական մոդելի, որտեղ  առաջնային է դառնում ոչ միայն անձի առողջական վիճակը այլ նաև  մի շարք միջավայրային գործոններ:

Այն  որդեգրած սկզբունքը, որ հիվանդությունը պետք է տարանջատվի հաշմանդամություն ունենալուց, լիովին համապատասխանում է նոր ներդրվող մոդելի  տրամաբանությանը»,-ընդգծել է նախարարը:

Հանդիպմանը նախարարն անդրադարձել է նաև  Բժշկասոցիալական  փորձաքննության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դրանց ընթացքին, և  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքին, որը ներկայումս  ուղարկվել է Ազգային ժողով երկրորդ ընթերցման համար:

ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի մշտական ներկայացուցիչ տեղակալ Դմիտրի Մարիյասին   իր հերթին  ողջունել է կատարված համատեղ աշխատանքը և  պատրաստակամություն հայտնել տարբեր ձևաչափերով շարունակել աջակցությունը 2017 թվականին: Պարոն Մարիյասին  ընդգծել է, որ համագործակցությունը  ծրագրի շուրջ համալիր է և բազմաբովանդակ, քանի որ գործընթացում ներգրավված են  ՄԱԿ-ի մի քանի գործակալություններ: Նա նաև  վստահություն է հայտնել, որ  հաշմանդամության գնահատման նոր համակարգը թույլ կտա ապահովել քաղաքացիների լիարժեք մասնակցությունը և բարելավել սոցիալական ծառայությունների որակը, որը լիովին համապատասխանում է վերջերս ՀՀ վարչապետի կողմից հայտարարված ամբիցիոզ   բարեփոխումների  օրակարգի ուղղություններին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել  առաջիկայում քննարկել հետագա համագործակցության ձևաչափն ու ծրագրի փորձագետների կողմից մշակված նոր առաջարկությունները:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728