«Կուսակցության շարքերը մշտապես համալրվում են, հատկապես վերջին ժամանակահատվածում հազարավոր մարդիկ են միանում մեզ, կազմակերպություններ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նա ասաց, որ շատ լավատես են այս ընտրությունների եւ իրենց հաջողությունների հետ կապված:
Հարցին՝ ձեր կուսակցության կողքին կանգնած կուսակցություններից դուրս են եկել, նաեւ ձեր կուսակցության երիտթեւի ներկայացուցիչը դուրս եկավ՝ հայտարարելով, որ այնտեղ գաղջ մթնոլորտ է, ի՞նչ խմորումներ կան ՀՎԿ-ի ներսում՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց, որ Դավիթ Հարությունյանը, որը երիտասարդական կառույցի ղեկավար էր, համացանցում կա նրա ներբողները իրենց համագումարին՝ մեկ ամիս առաջ. «Ընտրություններ են, բոլորը կարող են մասնակցել վարկանիշային ցուցակներով: Հնարավոր է կան մոտեցումներ, ամբիցիաներ, մենք այսպես ենք նայում խնդրին: Դուք նայեք մյուս կուսակցություններում ինչ է կատարվում: Մենք սրան նայում ենք հանգիստ եւ բոլորին կոչ ենք անում հանգիստ վերաբերվել»:
Մեր հարցին՝ Արմեն Ռուստամյանն ասում է, որ այն կուսակցությունները, որ հարյուր հազարավոր անդամներ ունեն, ընտրությունները ցույց են տալիս, որ անգամ իրենց անդամների քանակով չեն կարողանում ձայն հավաքել, ինչպե՞ս եք վերաբերվում դրան՝ Մհեր Շահգելդյանը չհամաձայնեց. «Դրան վերաբերում եմ որպես Արմեն Ռուստամյանի հայտարարություն: Մենք ստացել ենք ձայներ մեր անդամների քանակին համապատասխան եւ ավելի: ՏԻՄ ընտրություններին մեր ստացած ձայներն ավելի էին, քան մեր անդամները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ