Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի ցուցակը պատրաստ է. «Մենք գնում ենք առանձին»

Փետրվար 10,2017 13:13

«Ցուցակները արդեն համարյա կազմված են, ռեյտինգային ցուցակները նույնպես ամբողջացվում են: Բոլոր տեղերում մենք ունենալու ենք մեր վարկանիշային ցուցակները, աշխատում ենք բոլոր տեղերը լրացնել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, որ վարկանիշային ցուցակը թաղային հեղինակությունների խնդիրը չի միայն. «Մենք մեր թիմում արդեն մոտավորապես գիտենք, թե ով ինչ ձայների է տիրապետում»:

Ռուստամյանն ասաց, որ իրենք միայնակ են գնալու ընտրությունների եւ վստահեցրեց, որ պրոբլեմ չունեն. «Բոլոր տարածքներում էլ կան ՀՅԴ-ականներ, որոնք երկար տարիներ ապացուցել են իրենց նվիրվածությունը ՀՅԴ ծրագրերին  եւ ունեն տարածքներում բավականին լուրջ հեղինակություն: Մենք որեւէ խնդիր չենք ունենալու, ունենք մեր կայուն էլեկտորատը: Դա բոլորն են տեսել, ընդունում, որովհետեւ դա հատուկ է բոլոր գաղափարական ուժերին»:

Նա ասաց, որ իրենց հատուկ է կայունությունը , դա չունեն մյուս ուժերը: Իսկ ՀՅԴ-ի մյուս յուրահատկությունն այն է, որ ավելի շատ համակիրներ ունի, քան անդամներ: Բոլոր ընտրություններում ովքեր հայտարարել են հարյուր հազարավոր անդամներ, հետո պարզվել է, որ իրենց անդամների քանակով անգամ չեն կարողանում ձայներ հավաքել: Արմեն Ռուստամյանը նշեց, որ դա իրենց հիմնական հաղթաթղթերից է:

Հարցին՝ ովքեր են լինելու ձեր ցուցակի առաջին երեք տեղերում՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ մոտ օրերս կհայտարարեն: Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն երկրորդ փուլում, Ռուստամյանը պատասխանեց. «Շատ մի առաջ անցեք: Ես այդքան չեմ հավատում, որ երկրորդ փուլ կարող է լինել»: Իսկ եթե լինի, նա ասաց, որ ուժերն ազատ են ձեւավորել նոր դաշինքներ. «ՀՅԴ-ն ինչի է առանձին գնում, հո մենք ինքնանպատակ ինչ-որ թիվ արձանագրելու, մեծամասնություն ձեւավորելու խնդիր չենք դնում: Մենք հստակ ծրագիր ունեք, արմատական փոփոխությունների հիմք ենք դրել մեր երկրում եւ դրանով առաջնորդվելու ենք»:

Անդրադառնալով Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Ադրբեջանն ընդհանուր առմամբ այսօր բանակցային պրոցեսում հայտնվել է իր համար անհարմար վիճակում եւ այս քայլերը ջղաձիգ, որ կատարվում են, փորձում է իրավիճակից պարզերես դուրս գալ»:Ըստ նրա, սա զուտ քաղաքական որոշում է՝ երկու բռնապետերի միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունք: Որեւէ դատական համակարգում դա չի անցել: Լուկաշենկոն ուղղակի թելադրում է, թե ինչպես պետք է դատավարությունն ընթանա, ակնհայտ է, որ սա պետք է դուրս բերվի զուտ Լապշինի անձի համատեքստից: Իրենք շատ լավ հասկանում են,որ երկար այսպես մնա՝ այս ձնագնդիկը կարող է շատ մեծանալ: Նրանք կարող են հետո ներում շնորհել Լապշինին՝ ցույց տալու, որ տեսեք մենք ինչ բարի ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728