Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարտի են գնում» հայտնի բժիշկն ու  քաղաքապետը

Փետրվար 10,2017 12:56

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակում ընդգրկված է լինելու  նաեւ հայտնի միկրովիրաբույժ, Երեւանի թիվ համալսարանական կլինիկայի տնօրեն Արտավազդ Սահակյանը: Նա ծնունդով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Կողբ գյուղից է : Կողբի բնակիչ է Տավուշի մարզպետ, ՀՀԿ  Տավուշի մարզային կառույցի ղեկավար Հովիկ Աբովյանը: Ա. Սահակյանը Տավուշի մարզում, հատկապես՝Նոյեմբերյանի տարածաշրջանում, մեծ հեղինակություն է վայելում: Արտավազդ Սահակյանն անկուսակցական է:  Նա մեզ  հետ զրույցում չժխտեց, որ  առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր անունը լինելու է ՀՅԴ վարկանիշային  ցուցակում: Հայտնի միկրավիրաբույժը հայտնեց, որ ինքն է ղեկավարելու դաշնակցության Տավուշի մարզի վարկանիշային ցուցակը:  Ա. Սահակյանը 1995-1999 թվականներին մեծամասնական ընտրակարգով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանից  ԱԺ պատգամավոր էր:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակում ընդգրկվելու է նաեւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Նա  2011թ. նոյեմբերի 13-ին կայացած  ՏԻՄ ընտրություններում,  լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  անդամ , ընտրվել է Իջեւան համայնքի ղեկավար: Հետագայում նա դուրս է եկել այդ կուսակցությունից, անդամագրվել  ՀՀԿ-ին:  2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած քաղաքապետի ընտրություններում Վարդան Ղալումյանը մրցակցել է Իջեւանի նախկին քաղաքապետ  Վարուժան Ներսիսյանի հետ` ստանալով  6241 քվե:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Naira says:

    Ոսկան հոդվածը կարդալով հասկացա, թե ով կլինի այս հոդվածի հեղինակը։ Նախ Վարդան Ղալումյանը ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում չի լինելու, իսկ եկրորդը ՀՅԴ ռետինգային ցուցակը գլխավորելու է Վարդան Ալեքսանյանը, Արտավազդ Սահակյանը լինելու է ցուցակի 5-րդ հորիզոնակում։

  2. Հարգելի Նաիրա, հարգելի բժշիկն ինձ երեկ ասել է, որ ինքն է գլխավորելու ՀՅԴ մարզային ցուցակը: Նմանապես Վարդան Ղալումյանն է ինձ ասել, որ ինքը լինելու ՀՀԿ ցուցակում: Ես իրենց չհավատալու հիմքեր չունեմ, կապրենք,կտեսնենք: Ինչ վերաբերում է հոդվածի հեղինակին ինքնությանը հասկանալուն, հասկանալու բան չկա, նյութի տակ հեղինակի անունը գրված է:

  3. Նունե says:

    Հարգարժան Ոսկան Սարգսյան, անկուսակցական Արտավազդ Սահակյանը ի՞նչ է կորցրել, որ չի գտնում ՀՅԴ հարթակում: Հիվանդների հույսո՞վ է թեկնածություն դնում, թե լինելով լավ բժիշկ կարծում է կլինի նաև լավ քաղաքագետ: Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728