Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարությունն այս տարի պատրաստվում է երկու ազգային պարկ ստեղծել՝ Ջերմուկում և Տաթևում. «Ա1+»

Փետրվար 10,2017 12:49

«Բնապահպանության նախարարությունում նոր թափ են հաղորդում ներդրումային ծրագրերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ նախարարության թիվ մեկ քաղաքականությունը շրջակա միջավայրի պահպանությունն է, որի համար առաջարկվում է բնապահպանական և բնօգտագործման վճարներն ամբողջությամբ ուղղել դրան:

«Երկրորդ կարևոր գործիքը Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող և հաջողված կիրառում ունեցող  պարտքի դիմաց  բնապահպանական ծրագիրն է, երբ երկու երկրների միջև կա պարտք, պարտատեր երկիրը կարող է պարտքը զիջել՝ բնապահպանական որևէ ծրագրի դիմաց: Երրորդ կարևոր գործիքը մասնավոր ներդրումներն են, որոնք կարող են արդյունավետորեն ներդրվել բնապահպանական այն ոլորտներում, որտեղ մասնավորը կարող է ակնկալել շահ»,-ասաց Մինասյանը՝ նշելով, որ նախարարությունն այս պահին 420 մլն ԱՄՆ դոլարի գաղափար ունի, որից 187 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային ծրագրեր կան:

Բացի սա, դրամաշնորհների հաշվին նախարարությունն այս տարի պատրաստվում է երկու ազգային պարկ ստեղծել՝ Ջերմուկում և Տաթևում: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարման նպատակով ծրագրի իրականացման համար ակնկալում են 130 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ներդրում:

«Նախատեսում ենք առնվազն 20 ավտոմատ կառավարման համակարգ ներդնել, ինչը թույլ կտա առանց մարդու միջամտության անջատել, կասեցնել, վերաբացել և վերանայել ձկնաբուծական տնտեսություններում ջրի օգտագործման ծավալները»,-ասաց նախարարը:

Նախարարությունը զարկ է տալու նաև էկոտուրիզմին. «Գառնիի հանրահայտ քարերի սիմֆոնիայում նախատեսում ենք կառուցել ճոպանուղի և կամուրջ, որպեսզի զբոսաշրջիկներին տեղաշարժվելն ավելի հարմար լինի: Նախնական գնահատումներով՝ ծրագիրը 5 մլն եվրոյին համարժեք միջոցներ է գեներացնելու»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728