Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության առաջընթացն Իրանի Իսլամական Հանրապետությունում

Փետրվար 10,2017 12:04

Փորձագետների և հետազոտողների կողմից նորամուծությունների միջոցով գիտական հարցերի զարգացումը կոչվում է գիտության արտադրություն: Գիտության արտադրությունը կամ գիտական աճը չի սահմանափակվում միայն մի երկրի տարածքով, այն համաշխարհային միավոր է: Այսպես՝ հետազոտական նվաճումը և գիտական նվաճումը միայն այն ժամանակ են գիտության արտադրության օրինակ համարվում, երբ համաշխարհային մասշտաբով մի նորարարական տեսության մաս են կազմում: Այսպիսի տեսությունների գիտական արժեքը գնահատվում է այն ժամանակ, երբ գիտական մասնագիտացված բանավեճերից հետո միջազգային հեղինակավոր հրատարակչություններում և ամսագրերում, ինչպիսին է ISI-ը, տպագրվեն և համաշխարհային գիտական սկզբնաղբյուր դառնան:

Յուրաքանչյուր երկրի ծավալով միջազգային ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների ավելացումը կամ պակասեցումը համաշխարհային մակարդակով այդ երկրի գիտական աճի առկայության կամ պակասի ցուցանիշն է: Հեղափոխությունից առաջ Իրանը չուներ ISI ամսագրերում հրապարակված հոդվածներ: Սակայն պատերազմի ավարտից հետո գիտությունը բուռն թափով զարգացում ապրեց, և ներկայումս Իրանն ամենաարագ գիտական աճ գրանցած երկրների շարքում է:

Իրանի գիտական առաջընթացը իսլամական հեղափոխությանը հաջորդած 38 տարիների ընթացքում

Իսլամական հեղափոխությանը հաջորդած 38 տարիների ընթացքում չնայած Իրան-իրաքյան պատերազմի ութ տարիներին և տնտեսական շրջափակումների օրավուր աճող ալիքին՝ իրանական գիտնականներն անդադրում ջանքեր են գործադրել ինքնաբավարարվող տնտեսություն ստեղծելու ուղղությամբ: Այսօր նրանց բեղմնավոր աշխատանքի արդյունքում ակնառու հաջողություններ և ձեռքբերումներ են գրանցվել տնտեսության և գիտական ու տեխնիկական տարբեր ոլորտներում:

Ուսանողների թվաքանակի 27 տոկոս աճը

Հեղափոխությանը նախորդած տարիների համեմատությամբ համալսարանների թվի տասնմեկ, իսկ ուսանողների՝ 27 տոկոսանոց աճը վերջին 37 տարիների ընթացքում ԻԻՀ բարձրագույն կրթության ոլորտում արձանագրված հաջողություններից են: Եթե իրանական ուսանողների թիվը հեղափոխությունից առաջ կազմում էր մոտ 176 հազար հոգի, ապա վերջին երեք տասնամյակների ընթացքում այդ թիվը քսանյոթ անգամ աճել է՝ հասնելով չորսուկես միլիոնի: Զուգահեռաբար եթե հեղափոխությունից առաջ գոյություն ունեին մոտ 223 համալսարաններ, ապա այսօր բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը հասել է մոտ երկուսուկես հազարի, և այսօր բարձրագույն կրթության օջախներ կան երկրի ամենահեռավոր շրջաններում:

Մակարոնից սարքված օդային կամուրջների մրցություն Ամիր Քաբիր համալսարանում

Համալսարանների ընդլայնման և տարբեր ոլորտներում մասնագիտական ներուժի պատրաստմանն ուղղված վերապատրաստման դասընթացների անցկացման արդյունքում ընդհանուր մասնագիտացմամբ (թերապևտներ) բժիշկների թիվը 1978 թվականին գրանցված 9441 հոգուց 2014 թվականինհասել էր 70 հազարի, իսկ նեղ մասնագիտացմամբ բժիշկների թիվը 209 հոգուց հասել է 45 հազարի: Այս ժամանակաշրջանում գիտական արտադրության և հետազոտական աշխատանքների աճն աննախադեպ է եղել:

«Նեյչեր» գիտական ամսագրում հրապարակված հոդվածը հաստատում է Միջին Արևելքում Իրանի գիտական արտադրության առաջնայնությունը

 

Իրանի առաջնայնությունը իսլամական աշխարհի և տարածաշրջանի գիտական արտադրության բնագավառում

«Սկոպուս» գիտաչափական-տեղեկատվական միջազգային բազայում հրապարակված վիճակագրական ուսումնասիրությունների համաձայն՝ վերջին երկու տասնամյակի ընթացքում Իրանը շարունակական աճ է գրանցել գիտական արտադրության ոլորտում և 2014 թվականի տվյալներով առաջին տեղն է զբաղեցրել իսլամական երկրների և տարածաշրջանի սանդղակում, իսկ աշխարհի մասշտաբով հայտնվել է 16-րդ տեղում:
2005 թվականին Իրանում արտադրված գիտության չափաբաժինը կազմել է համաշխարհային գիտության մեկ քառասուներորդ տոկոսը՝ աշխարհում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, սակայն արդեն 2014 թվականին Իրանի մասնաբաժինը համաշխարհային գիտության արտադրանքում հասել է մեկուկես տոկոսի: Եթե տաս տարի առաջ միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում Իրանի կողմից տպագրված հոդվածների թիվը կազմում էր մոտ ութ հազար, ապա 2013 թվականին գիտական հոդվածների թիվն աճել է մինչև մոտ քառասուն հազարի:

2011 թվականից մինչև օրս ԻԻՀ-ը գիտական արտադրության ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում իսլամական երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների շարքում: Մինչդեռ դեռևս 2005 թվականին Իրանը երրորդ, իսկ 2008-ին՝ երկրորդ տեղում էր Թուրքիայից հետո:

Այս հաջողությունները ձեռք են բերվել ուժեղ մրցակցության պայմաններում: Այսպես օրինակ՝ Մալայզիայի գիտական արտադրության ծավալը 2005 թվականից մինչև 2014 թվականը ավելացել է յոթ անգամ՝ 46-րդ հորիզոնականից բարձրանալով մինչև 23-րդ տեղը: Սաուդյան Արաբիան ևս ավելացրել է հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրվող հոդվածների թիվը՝ 2005 –ին արձանագրված 2383-ից աճելով մոտ տասնչորս ու կես հազարի՝ 2014 թվականի դրությամբ: Սակայն չնայած գիտական վիթխարի բյուջեին՝ գիտական արտադրանքի քանակով այս երկիրը դեռ շատ հետ է Իրանից:
Անշուշտ, հարկ է նշել, որ վերջին տարիներին իրանական գիտական արտադրության որակը միշտ չէ, որ համապատասխանել է քանակին. այսուհանդերձ, NATURE INDEX ինդեքսավորման համակարգի տվյալներով՝ «բարձր որակով գիտական արտադրության տեսանկյունից» Իրանը մեկ աստիճանով բարձր է Թուրքիայից՝ գրավելով 37-րդ հորիզոնականը:

Այս բոլոր նվաճումները ընդամենը հիսունհինգ տարվա նախապատմություն ունեն.դեռևս 1971 թվականին Իրանի գիտական արտադրության թիվը չէր գերազանցում հիսունմեկը, իսկ 1972 թվականին Երրորդ աշխարհի երկրների շարքում Իրանը հայտնվել էր տասներորդ հորիզոնականում՝ Հնդկաստանից, Արգենտինայից, Եգիպտոսից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Չիլիից, Նիգերիայից, Վենեսուելայից և Թայվանից հետո:Իրան-իրաքյան ութամյա պատերազմի ավարտից հետո ավելացավ ներդրումների ծավալը գիտության ոլորտում, ինչի արդյունքում 1991 թվականին Իրանի գիտական արտադրանքի քանակը հասավ երկու հարյուր երեքի, իսկ 2001 թվականին՝ մոտ երկու հազարի՝ հետագա տաս տարիների ընթացքում ավելանալով մինչև մոտ երեսուն հազարի:

Նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանը գրավում է յոթերորդ հորիզոնականը

Ճիշտ ժամանակին մուտք գործելով նանոտեխնոլոգիաների ոլորտ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօրվա դրությամբ այս ոլորտի գիտական արտադրության տեսանկյունից գրավում է աշխարհում յոթերորդ տեղը, իսկ այդ բնագավառում Իրանի տպագրած գիտական հոդվածները աշխարհի մակարդակով կազմում են 4.25 տոկոս:
Իսլամական աշխարհում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում նանո գիտական արտադրության ոլորտում Իրանի կողմից մինչև այժմ արտադրվել են մոտ 300 տեսակի արդյունաբերական, բժշկական և դեղագործական նյութեր, ինչպեսև կից արտադրությունների, ստանդարտիզացիայի, ուսումնական և կիրառական նպատակների համար անհրաժեշտ սարքավորումներ:

Նանոտեխնոլոգիաների հինգերորդ փառատոնի բացումը

Ներկայումս Իրանում ավելի քան 150 ընկերություն գոյություն ունեն, որ իրենց արտադրության մեջ կիրառում են նանոտեխնոլոգիաներ: Դրանցից հիսուն ընկերություն աշխատում են նանոբժշկության և նանոդեղագործության ոլորտում՝ արտադրելով այնպիսի դեղեր, ինչպիսիք են հակաքացկեղային նանոդեղերը:

Նանոտեխնոլոգիաները մուտք են գործում արդյունաբերական ոլորտ: Այսպես՝ անցյալ տարվա նոյեմբերին կայացած Թեհրանի մեքենաշինական 11-րդ փառատոնին առանձին տաղավարով ներկայացել էր նանոտեխնոլոգիաներ առաջարկող ընկերություն:

Մուտք դեպի տիեզերագնացական երկրների ակումբ

Իրանի կողմից տիեզերքի հանդեպ ուշադրության աճը, հրթիռների և արբանյակների կառուցումն ամենից առաջ պայմանավորված էր պատերազմական տարիներին Իրանի պաշտպանությունն ապահովելու կենսական պահանջով: Այդ ուղղություններով գործադրված ջանքերի արդյունքն այն է, որ Իրանն այսօր համարվում է աշխարհի տիեզերական նորահայտ ուժերից մեկը: 2009 թվականի փետրվարի 3-ին Օմիդ արբանյակի արձակմամբ Իրանը հայտնվեց արբանյակային տեխնոլոգիաներին տիրապետող երկրների էլիտար խմբում:

Ֆաջր» արբանյակի արձակումը տիեզերք

Անցյալ վեց տարիների ընթացքում չնայած տնտեսական բազմակողմանի շրջափակումների ճնշմանը՝ Նավիդ, Ռասադև Ֆաջր արբանյակների, ինչպես նաև մի քանի կենդանի օրգանիզմ կրող կայաններիարձակմամբ Իրանը ցույց տվեց, որ Իրանի տիեզերական ծրագիրը կարճաժամկետ չէ, այլ շարունակական է և հաջողակ:

«Փաժուհեշ» կայանի արձակումը տիեզերք

Միջուկային տեխնոլոգիան նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու համար հեղափոխության մղած պայքարի սիմվոլն է

Իրանի խաղաղ ատոմային ծրագիրը իրականացել է Արևմուտքի անդադար ճնշման ներքո: Չնայած տնտեսական ծանր շրջափակումներին՝ ներկայումս Իրանն այս ոլորտում հասել է այնպիսի մակարդակի, որ տիրապետում է ատոմային վառելիքի արտադրության լիակատար տեխնիկային, այնտեղ արտադրվում են տարբեր ռադիոդեղեր, նախագծվում ու կառուցվում են տարատեսակ լեյզերների, զանազան արագացուցիչներ, արդյունաբերական ռադիոիզոտոպներ և այլն:

Այս ամբողջ ընթացքում Արևմուտքի կողմից բազում ջանքեր են գործադրվել այս մեծ ծրագիրը ի չիք դարձնելու, ընդհուպ մինչև իրանցի մի շարք խոշոր միջուկային գիտնականների ահաբեկչական ստոր սպանությունները, այնուամենայնիվ, իրանցի հետազոտողները ատոմային տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում մեծ ձեռքբերումներ են ունեցել: Այսօր այդ տեխնոլոգիաները կիրառվում են արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության բնագավառներում: 2008 թվականից Նաթանզում ուրանի հարստացման տեխնոլոգիական ամբողջական շղթան յուրացնելու և գործարկելու համար սկսված աշխատանքներից մինչ օրս ապրիլի 9-ը պաշտոնապես Իրանում տոնվում է իբրև միջուկայինտեխնոլոգիայի օր:

 

Թարգմանիչ՝ Օվսաննա Բաղումյան

Գլխավոր լուսանկարում` ԻԻՀ Գերագույն Առաջնորդը Ռոյան գիտահետազոտական կենտրոնում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728