Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հենց մի բան տեսնում եք՝ ձա՜յն հանեք». միջազգային փորձագետի խորհուրդը ՀՀ ընտրողներին. (Տեսանյութ)

Փետրվար 10,2017 11:32

«Ամենակարեւորը՝ ապահովել, որ ընտրություններն արդար լինեն, եւ ամեն ձայն լսելի լինի: Եթե քվեարկության օրն ինչ-որ հարց է ծագում, անմիջապես պետք է դրան արձագանքել, եւ դա պարտավոր են անել բոլորը՝ հանձնաժողովները, քաղհասարակությունը: Ամեն հարց պետք է լուծվի տեղում՝ ժամանակի իրական ռեժիմով»,-այսօր կազմակերպված աշխատաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծարարությունները բացառելու մեխանիզմներին, ասաց ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգը:

«Քվեարկության օրը պետք է արագ արձագանքել: Հենց մի տեղ մի միջադեպ եղավ չարաշահման հետ կապված՝ դրան պետք է տեղում անդրադառնալ: Հենց մի բան տեսնում եք՝ ձայն հանեք»,-խորհուրդ տվեց Յանգը:

Ըստ նրա՝ ընտրություններից հետո ծագող բողոքների պատճառն այն է, որ դրանց տեղում չեն արձագանքել. «Որպես օրինակ՝ ենթադրենք, ձեր տանը հրդեհ է: Առաջինն ի՞նչ կանեք՝ ջուր կլցնե՞ք, թե երկու օր կսպասեք, որ տունն այրվի, ու գանգատվեք, թե քնելու տեղ չունեք…»:

Արձագանքելով նկատառմանը, թե ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը բարդ է եւ կարող է դրանով իսկ չարաշահումների տեղիք տալ, փորձագետն ասաց. «Օրենսգիրքը գնալով հղկվում է: Պարզեցնելու տեղ ունի: Վստահ եմ՝ ժամանակի ընթացքում այդպես էլ կլինի: Անկախ նրանից՝ որքանո՞վ է ձեւապաշտական գրված օրենսգիրքը, ընտրությունների բուն գործընթացը շատ հասկանալի է: Օրենսգիրքը հնարավարություն տալիս է եւ պահանջում, որ հանձնաժողովի անդամները ընթացքում ծագող խնդիրները լուծեն»:

Ջոն Հարդին Յանգի խոսքով՝ ձայների հաշվարկը պետք է արտացոլի ժողովրդի կամքը, եւ բոլորի պատասխանատվությունն է՝ երաշխավորել, որ արդար ընտրություններ անցկացվեն. «Ոչ ոք չի կարող իր «գլխից ցրել» ընտրական գործընթացի պահապանի դերը: Իսկ եթե գործընթացը ձախողվում է, նշանակում է՝ մենք չենք կատարել մեր այդ գործառույթը»:

«Կա՞ն չարաշահումները բացառելու մեխանիզմներ» հարցին փորձագետը պատասխանեց. «Չարաշահումն անընդունելի է ցանկացած տեղ, այդ թվում՝ ընտրություններում: Հուսանք՝ տեսախցիկները դրանց մի մասը կկրճատեն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728