Լրահոս
Օրվա լրահոսը

Թռիչքներ երազում եւ արթմնի. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 10,2017 11:31

Էդուարդ Նալբանդյանի երազը

Ստոկհոլմ-Ալժիր ինքնաթիռի բիզնես-կարզի սալոնում նստած՝ մտախոհ նայում է պատուհանից դուրս։ Շվեդիայում լավ էր, փայլուն ելույթ ունեցավ «Գլոբալ տաքացումը եւ ձկնաբուծության հեռանկարները» կոնֆերանսում, Ալժիրում կմասնակցի ֆրանկոֆոն երկրների թիթեռաբույծների սիմպոզիումին, բայց արդյո՞ք չի ուշանա Կոստա- Ռիկայի կոնֆերանսից՝ «Գենդերային հիմնախնդիրները ձախլիկ շիմպանզեների պոպուլյացիայում» թեմայով…

Ու հանկարծ բորտուղեկցորդուհին հայտարարում է, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարում Մինսկում։ Այ քեզ փորձանք… Ինքնաթիռից դուրս է գալիս ու գլուխը կախ (հանկարծ որեւէ մեկը չնկատի) մտնում VIP սրահ… «Ա՜, պապա՞լսյա, գալուբչիկ», բեղի տակ ծիծաղելով ասում է այնտեղ իրեն սպասող Լուկաշենկոն եւ ուսին թփթփացնում. «ներող կլինես, բայց քեզ պիտի արտահանձնենք Ադրբեջանին»։ «Բայց ինչի՞ համար», գույնը գցում է ինքը։ «Որովհետեւ ապօրինաբար հատել ես Ադրբեջանի սահմանը ու եղել ես Ղարաբաղում», ծիծաղում է Բատկան։ «Ի՞նչ Ղարաբաղ, էդ որտե՞ղ ա», անկեղծորեն տարակուսում է ինքը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728