Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշինքաշինությունը դարձել է ինքնանպատակ. «Ժողովուրդ»

Փետրվար 10,2017 11:25

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը օրերս հայտարարեց, որ Կոնգրեսն ընտրություններին մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով։ Ինչո՞ւ միայն ՀԺԿ-ի հետ, արդյո՞ք որեւէ այլ ուժ չի համաձայնել դաշինք կազմել ՀԱԿ-ի հետ. «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է։

– Պարոն Զուրաբյան, Դուք առաջին քաղաքական ուժն էիք, որը դեռեւս ամիսներ առաջ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ բաց է այլ ուժերի հետ բանակցելու համար։ Ի վերջո, պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը դաշինք է կազմում միայն ՀԺԿ-ի հետ։ Այլ ուժերի հետ չհաջողվե՞ց։

– Մենք առաջին ընտրական դաշինքն ենք, որը հայտարարեց, որ սկսում է քարոզարշավը եւ, ընդհանրապես, ըստ էության, ասաց, թե ինչի վրա է կառուցելու այդ ընտրարշավը։ Մյուս կողմից՝ մենք ամենավերջինը հայտարարեցինք դաշինք ստեղծելու մասին, գաղտնիքը ո՞րն է, այն է, որ մենք կարծում ենք՝ ավելի կարեւոր է ուղերձը, ասելիքը, կառավարման ծրագիրը, որը պետք է առաջարկվեր ժողովրդին, քան թե ինքնանպատակ միավորումը բազմատեսակ քաղաքական ուժերի:

– Իսկ ինչո՞ւ չստացվեց։

– Եղավ ՀԺԿ-ն։

– Բացի ՀԺԿ–ից՝ այլ ուժեր չարձագանքեցի՞ն։

– Կա՛մ չարձագանքեցին, կա՛մ որեւէ նախաձեռնություն չդրսեւորեցին։ Ես չեմ կարող ասել, որ բանակցություններ չեն եղել, բանակցություններ եղել են անգամ շատ շուտ՝ նոյեմբերին՝ դեռ մինչ մեր համագումարը։ Ընդհանուր մի գաղափար էր պտտվում, որ իշխանության դեմ պետք է ստեղծել մեծ ընդդիմադիր դաշինք, յոթ-ութ գլխավոր ընդդիմադիրների համագործակցություն։ Երբ որ մեզ նման առաջարկ արվեց, մենք պատասխանեցինք՝ այո, մենք պատրաստ ենք նման բանակցությունների, որովհետեւ, եթե իսկապես ստեղծվում է մեկ ընդդիմադիր, հսկայական մի դաշինք, այն կարող է լուրջ բեկում մտցնել։

– Իսկ ինչո՞ւ չստեղծվեց, տարաձայնություննե՞ր եղան։

– Որովհետեւ մեր համաձայնությունից ընդամենը մի քանի օր հետո երեք ուժերը հայտարարեցին առանձին դաշինք ստեղծելու մասին։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728