Նախօրեին Արցախում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին երեկ Ստեփանակերտից տեղափոխել են Երեւան։ Մեր թղթակցին այս մասին տեղեկացրեց կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։ Զինվորին, ըստ նրա, տեղափոխել են ցամաքային տրանսպորտով, ուղղաթիռով տեղափոխումը հակացուցված է ճնշման տատանման եւ եղանակային վատ պայմանների պատճառով։
«Կորյուն Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցությունը բացակայում է։ Թեեւ երեկ արդեն իսկ վիրահատվել է, սակայն չի բացառվում, որ 2-րդ վիրահատության կարիքը զգացվի՝ արդեն մեր հոսպիտալում։ Ամեն ինչ կախված է առաջիկա բուժզննման արդյունքից»,- ասաց Արամ Ասատուրյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում