Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Սեյրան Օհանյանը հստակ անուններ ասի՝ ո՞ւմ մոտ է հարստությունը»

Փետրվար 10,2017 16:30

Մամուլում շրջանառվում է, որ իշխանությունները որոշել են ապագա խորհրդարանում ՀԱԿ-ին հաստատ թողնել, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը զուտ Ղարաբաղի հարցով աջակցի իրենց: Մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հերքեց տեղեկությունները՝ ասելով, թե միայն ժողովուրդն է որոշում՝ որ ուժին թողնի մտնել խորհրդարան, որին՝ ոչ, ոչ թե մամուլը կամ այլ քաղաքական ուժը. «Ժողովուրդն է կայացնում այդ որոշումը՝ իր քվեով»:

Բազմաթիվ տարբերակներ են շրջանառվում, թե ՀՀԿ ցուցակում ով է լինելու, ով չի լինելու, ասում են, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի լինելու, իշխանությունները պատրա՞ստ են նրա ծառայություններից հրաժարվել՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կգա ժամանակը, եւ բոլորդ կտեսնեք՝ ով կա ցուցակում ու ով չկա: Մի շտապեք, ուղղակի հորդորում եմ ձեզ: Ժամանակը կգա՝ կտեսնեք»:

Մեր հարցին՝ Սեյրան Օհանյանը պաշտոնաթողությունից հետո որոշ խնդիրներ առաջ քաշեց՝ նկատելով, որ արատավոր բաներ կան համակարգում, բացի այդ, ասաց, որ երկրի հարստությունը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքում, ինչպե՞ս կմեկնաբանեք նրա քննադատությունը՝ պարոն Մելիքյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչը նկատի ունենալով նման արտահայտություններ արեց պաշտպանության նախկին նախարարը, բայց, կարծում եմ, նման արտահայտություններից հետո ինքը պետք է նշի, թե որտեղ է կուտակված այդ հարստությունը եւ ում մոտ է կուտակված: Հակառակ պարագայում դա մերկապարանոց հայտարարություն է ինձ հիշեցնում»:

Մենք ճշտեցինք՝ չե՞ք ընդունում, որ երկրում հարստությունը կուտակված է մի քանիսի ձեռքում, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ես չասացի՝ ընդունում եմ կամ չեմ ընդունում, թող ինքը ասի հստակ անուններ»:

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին հորդորել էր չնեղանալ: Մեր հարցին՝ նեղացածներ հիմա չկա՞ն ՀՀԿ-ում, նա պատասխանեց. «Նեղացածությունը քաղաքական կատեգորիա չէ, կհորդորեմ ոչ մեկից չնեղանալ»:

 

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

09,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728