Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դեմքի մաշկը թարմացրեք կարտոֆիլով, նուշով, կաթով եւ ձիթապտղի յուղով

Փետրվար 10,2017 13:00

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս՝ դեմքը հաճախ լվանալու փոխարեն՝ օգտագործել տան պայմաններում պատրաստած լոսյոն, խոնավեցնող միջոցներ:  Այդպիսի մի լոսյոն կարող եք պատրաստել՝ վերցնելով 3 ճաշի գդալ երիցուկի մանրացրած ծաղիկներ, 2 ճաշի գդալ անանուխի եւ կալենդուլայի ծաղիկներ, 1 ճաշի գդալ ծիտրոն, վրան ավելացնել 1 լիտր սպիտակ գինի, թողնել 15 րոպե, քամել: Ստացված լուծույթով դեմքը շփել ամեն օր երեկոյան, որից հետո մաշկին քսել յուղային քսուք՝  մաքուր նուշի կամ կոկոսի յուղ:

Ոչ միայն մաքրող եւ խոնավեցնող, այլեւ սնուցող ու թարմացնող սկրաբ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ աղ եւ նույնքան սոդա, խառնել միմյանց: Այնուհետեւ դեմքը 10-15 րոպե շոգեբաղնիքի միջոցով խոնավեցնելով եւ ծակոտիները բացելուց հետո բամբակե սկավառակը մի փոքր ջրով խոնավեցնել, քսել մանկական օճառին: Օճառոտ բամբակե սկավառակը թաթախել սոդայի եւ աղի խառնուրդի մեջ եւ շրջանաձեւ շարժումներով մաքրել ամբողջ դեմքը` լվանալ սառը ջրով: Առաջարկվում է նաեւ մեկ այլ սկրաբ. 1 թեյի գդալ շաքարավազը կես ճաշի գդալ եգիպտացորենի եւ նույնքան վարսակի փաթիլների հետ լավ խառնել, ստացված զանգվածին ավելացնել մի քանի կաթիլ կոկոսի կամ ձիթապտղի յուղ: Պատրաստուկը պետք է շատ խիտ չլինի: Քսել դեմքին եւ 2-3 րոպե մերսել դեմքը, այնուհետեւ լվանալ սառը ջրով:

Դեմքը մաքրելու համար երբեմն-երբեմն կարող եք օգտագործել նաեւ խաշած կաղամբի եւ հազարի ջուր: Այս ջուրը փափկեցնելու հատկություն ունի, շատ օգտակար է յուղոտ մաշկ ունեցողների, ինչպես նաեւ՝ մաշկային բորբոքումների համար, հատկապես հանգստացնում եւ բուժում է արեւի, ցրտի, քամու պատճառով առաջացած մաշկային բորբոքումները:

Մաշկը թարմացնելու, տոնուսավորելու համար էլ կարող եք համապատասխան  դիմակ պատրաստել հում կարտոֆիլով, նուշով, կաթով եւ ձիթապտղի յուղով: 1 հում կարտոֆիլի խույսին ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ, 1 ճաշի գդալ թարմ կաթ եւ 1 թեյի գդալ նշի քերուկ: Լավ խառնել եւ ստացված զանգվածը քսել դեմքին, պահել 20 րոպե, ապա լվացվել գոլ ջրով: Այնուհետեւ դեմքին քսել սնուցող դիմաքսուք:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728