ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելությունը մտահոգություն է հայտնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ և սպառնացել, որ գրասենյակի փակումը վատ կանդրադառնա Ադրբեջանի վրա:
«Մենք խիստ մտահոգված ենք Երևանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված իրադրությամբ: Այս գրասենյակը, ինչպես ԵԱՀԿ-ի բոլոր դաշտային առաքելությունները և կառույցները, ԵԱՀԿ-ի անդամ երկրների հանդեպ ստանձնված պարտավորությունների իրականացման ուղղությամբ կատարվող կազմակերպչական աշխատանքի կարևոր բաղադրիչն է», – ասված է ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելության տարածած հաղորդագրությունում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: