Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննախադեպ դեպք, իրավապահ մարմինները խոշտանգման փաստը չեն քննում». Տիգրան Հայրապետյան

Փետրվար 09,2017 22:10

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կնոջ՝ Ռուզաննա Եղնուկյանի վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կրկին հետաձգվեց:

Հիշեցնենք, որ 2016 թվականին մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստան» շարժման աջակիցները եւ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները մի քանի քաղաքացիների հետ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անցկացրել:

Ակցիայի ընթացքում ոստիկաններն ուժ են գործադրել ակցիայի մասնակիցների նկատմամբ, որի ընթացքում գլխի վնասվածք է ստացել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի կինը` Ռուզաննա Եղնուկյանը: Ըստ պաշտպանական կողմի, կան բոլոր տեսանյութերը, որոնք փաստում են ՝ հենց ոստիկաններից մեկն էր ոտքով նրան հարվածել գլխին՝պատճառելով մարմնական վնասվածքներ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, ինչը հետագայում կարճվեց:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ իր պաշտպանյալը դեպքի օրը խոշտանգման է ենթարկվել ու հուզական լուրջ ապրումներ է ունեցել:

Ըստ նրա, տիկին Եղնուկյանը երկար ժամանակ գիտակցության չի եկել, խոսելու ունակությունն է կորցրել: Առողջական վիճակը կտրուկ վատացել է, դրանից հետո նա չորսից հինգ ամիս բուժման է գնացել. «Հիվանդանոցից մեկ այլ հիվանդանոց է տեղափոխվել, երեւի տասներեքից տասնհինգ կիլոգրամ նիհարեց, ախորժակը փակվեց, այս ամեն ինչը վկայում էր, որ խոշտանգման է ենթարկվել»:

ՀՔԾ-ի որոշումը պարոն Հայրապետյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանում, որտեղ մերժվեց նրա հայցը:

Ըստ նրա. «Այսինքն, անձը խոշտանգման մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինները խոշտանգման փաստը չեն քննում, սա աննախադեպ դեպք է, որովհետեւ Հայաստանը բազմաթիվ միջազգային պայմանագրերով պայմանավորվածություններ ունի ոչ միայն չխոշտանգելու, այլեւ խոշտանգումը բացահայտելու վերաբերյալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    աներեւակայելիօրէն սխալ ու ձախավեր ընթացքի մէջ է այս հարցը,
    եւ այդ՝ «պաշտպանության» կողմէ

    փաստաբանը կամ լաւապէս չի հասկանում, կամ ել իր հաճախորդին ու անոր ընտանիքին լաւապէս չի բացատրում կացության իսկությունը

    հետեւաբար, վատթարանում է կացությունը

    բացատրություն ՝

    երբ որ թղթածրարը տեղաւորված է ազգային անվտանքության հիմունքի վրա,
    նամանաւան նախ-դատական հանգրվանին (իմա՝ ոչ հիմնական, ոչ՝ ըստ էության, ամբողջական փաստերով եւ լրացուցիչ քննարկումով դատավարության),
    . ամբաստանող կողմը ոչ միայն ստիպված չէ իր բոլոր փաստերը հայտնաբերելու, այլ օրինապէս իրավասու է մի մասը թաքուն պահելու, մինչեւ դատավարությունը
    . դատաւորը իսկ չի կարող պարտադրել որ ազգային անվտանգության ծառայությունները իրենց ունեցած բոլոր փաստերը հանրային դարձնեն

    այս – տարրական – բացատրության լոյսին տակ,
    նամանաւանդ Կարոյի հատուկ պարագային,
    դատարանի առջեւ նախադատավարական այս անընդհատ հայցերը, դիմումները, բողոքները, ոչ միայն օրինապէս անհիմն եւ գործանակնօրէն անիմաստ են, այլ ուղղակի վնասակար են, իրեն, Կարոյին համար

    քանզի, ամէն անգամ, ամէն այդ առիթով, ամրապնդվում է այն տեսությունը թէ իր դէմ, երկիր անվտանգության վերաբերող ահավոր ու սոսկալի փաստեր կան, այն աստիճան որ՝ այս հանգրվանին, պատկան մարմինները ամէն բան չեն հայտնում, դատաւորներն ալ իրենց ձեռքերն են լվանում, մինչեւ որ թղթածրարը հասնի ըստ էության դատավարության (թէ այդ հանգրվանին ի՞նչ է լինելու կամ չլինելու, այդ ուրիշ նյութ է արրդէն հարց)

    այս է իսկական կացությունը

    նվազագոյնը՝ իր անզգուշության պատճառով,
    Կարո Եղնուկյանը հիմա ինկել է օրինական այս խնդրին մէջ,
    եւ որքան որ այս կերպով տապլտկի, դատական տկար ու անիմաստ քայլերու դիմէ,
    ալ աւելի խրվում է, խրում է ինքզինք ճահիճին մէջ – թէ Օրէնքի հիման վրա, եւ թէ որոշ հանրային կարծիքի մը տեսանկյունից… –

    ասիկա հասկցա՞ծ է ինք,
    պարզված, բացատրվա՞ծ է իր ընտանիքին…

    կասկածում եմ

  2. Հ.Շ. says:

    (83 ընթերցող, եւ մեկնաբանությունս տակավին չի երեվում…
    այս նյութով հոդվածի պարագային, արդէն շատ աւելի ընթերցող չի լինելու…
    որ բան չգրէի, մէկ ա, նոյնն էր լինելու…
    անապատի մէջ խօսելու պէս բան մը…
    lol… )

  3. Հ.Շ. says:

    լաւ ուրեմն, մի քիչ եւս շարունակեմ – տարրական – պարզաբանումը՝

    ցարդ ներկայացված բոլոր դատական քայլերու միակ նպատակը, բացահայտօրէն, թղթածրարը տանիլ է Եւրոպական Դատարանին առջեւ

    շատ բարի

    սեպենք որ ցարդ տեղի ունեցած բոլոր դատական միջոցառումները հասան Եւրոդատարան

    սեպենք որ բոլո’րն ալ այդտեղ հաղթեց Կարոն,
    բոլորին համար ել իրեն իրավունք տվեց Եւրոպական Դատարանը

    բա հետո՞…

    արդյունքը կը լինի միայն մի բան՝ նախա-դատավարական կալանքը կը նկատվի անօրէն (այդ ել, հետադարձ ոչ մէկ գործնական հետեւանքով, քանզի արդէն, մինչ այդ, նստած է…)

    քրէական մեղադրանքի նկատմամբ ո՛չ մի անդրադարձ չ’ունենար այդ հաղթանակը
    այն պարզ պատճառով որ այդ չէ, ցարդ ընթացած դատական այդ բոլոր տապլտկումի հիմնական նյութը,
    եւ ամէն դէպքում, անհնար է որ Եւրոպական Դատարանը այդ մասին որեւէ բան ասի, ոչ մի իրաւասություն չունի անգամ այդ ուղղությամբ, քանզի տակաւին դատավարությունը, ըստ էության, բուն դատավարությունը, տեղի չէ ունեցած անգամ !

    իսկ, ըստ էության, ամբողջական փաստով եւ լրացուցիչ քննարկումով, տակաւին ապագայում գոյանալիք դատավարության աւարտին է որ Կարոն ենթարկված է երկարատեւ բանտարկության կարելիության…

    ասիկա հասկցա՞ծ է Կարոն,
    պարզված, բացատրվա՞ծ է իր ընտանիքին…

    կասկածում եմ

  4. Հ.Շ. says:

    ներողամիտ եղէք,
    գրածներս փաստօրէն Կարոյի – այսօր տեղի ունեցած – դատական ատյանին կ’արձագանգեն

    (այդ խնդրով Ռուզաննայի հոգեկան ցավերը վստահաբար աւելի լուրջ են…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728