«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, թե իր մասին Վատցկեի արտահայտած խոսքերն այն մասին, իբր ինքը ՄՅՈՒ տեղափոխվել է բացառապես փողի համար, իրականության հետ կապ չունեն:
«SportBild»-ին տված հարցազրույցում «կարմիր սատանաների» առանցքային ֆուտբոլիստն ասել է. «Չեմ կարողանում հասկանալ: Եթե ինձ համար փողն առաջնային լիներ, «Շախտյորից» կտեղափոխվեի «Անժի», այլ ոչ թե «Բորուսիա»: Բայց ես դա չէի ցանկանում, ուզում էի աճել»:
Վատցկեն հայտարարել է նաեւ, թե հիասթափվել էր, երբ Գերմանիայի գավաթի անցած տարվա խաղարկության «Բավարիայի» հետ խաղում չմոտեցավ գնդակին եւ 11 մետրանոց հարված չկատարեց: Մխիթարյանը դրան էլ է պատասխանել: «Եթե նա ցանկանում է մեկ խաղով ինչ-որ հետեւություններ անել, ճիշտ չի վարվում: Հնարավոր է՝ նա մոռացել է, թե մինչեւ այդ պահը ինչպես եմ անցկացրել ամբողջ մրցաշրջանը: Բեռլինում ես պատրաստ էի հարվածել, բայց կա մարզիչ, խաղադաշտում՝ 11 ֆուտբոլիստ: Մենք խոսել էինք, թե հատկապես ով պետք է կատարի 11 մետրանոց հարվածը», – ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ vietbao.vn-ի