Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում ռուսական օդային հարվածի հետևանքով թուրք զինծառայողներ են զոհվել

Փետրվար 09,2017 21:12

Ռուսական ավիացիայի հասցրած հարվածներից Սիրիայի էլ-Բաբ քաղաքի մոտ զոհվել է 2, վիրավորվել՝ 11 թուրք զինվորական: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի Գլխավոր շտաբը:

Նշվում է, որ ռուսական օդանավերը «Իսլամական պետությանը» հարված հասցնելիս պատահաբար խոցել են այն շինությունը, որտեղ եղել են «Եփրատի վահան» գործողությանը մասնակցող թուրք զինծառայողները:

Հաղորդվում է, որ Մոսկվան ու Անկարան համատեղ քննություն են վարում միջադեպի կապակցությամբ: Դեպքից հետո Ռուսաստանի և Թուրքիայի գլխավոր շտաբերի պետերը պայմանավորվել են ավելի սերտ աշխատել՝ գործողությունները համակարգելու ուղղությամբ:

Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728