Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդյարովը պնդում է, որ ԼՂ հարցում ծրագիրը գրված է, պակասում է միայն քաղաքական կամքը

Փետրվար 09,2017 21:03

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո կարգավորման ծրագիր մշակվել է, բայց այն իրագործելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստիի» գործակալության հետ զրույցում:

«Դուք ինձ հարցրիք Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափի մասին, դա- սկզբունքորեն այն է, ինչը մենք վարում ենք: Անցյալ ամիս ես եղա Մոսկվայում, և մենք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի հետ քննարկեցինք այդ ծրագիրը: Մինչ այդ, ինչպես դուք գիտեք, նախագահները հանդիպել էին Սանկտ Պետերբուրգում: Բոլորը հիանալի գիտեն, ինչպիսին է ծրագիրը, և ինչպես պետք է դրանով առաջ շարժվել, ամեն ինչ գրված է, բայց անհրաժեշտ է քաղաքական կամք»,- ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ «տվյալ դեպքում քաղաքական կամքը ոչ թե մերն է, այլ հայկական կողմինը»:

Ալիևը նաև վրդովմունք է հայտնել, որ «ռուսական սպառազինության մատակարարումները, թեկուզ և վարկով, գնում են Հայաստան», մինչդեռ, նրա խոսքով, այդ գումարները կարելի է, ծախսել տարածաշրջանի զարգացման վրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Մամեդյարովի, Լավրովը նոր հանդիպում է ծրագրում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728