Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարի ծնողներ. «Գոռը որդուս առաջին կորուստն է. նա խորը վշտի մեջ է» (Տեսանյութ)

Փետրվար 09,2017 20:52

Թալիշում 3 օր առաջ զոհված զինծառայող Գոռ Գարեգինյանի հուղարկավորությանը Շիրակ գյուղում մասնակցում էին նաեւ նրա հրամանատարի՝ Գագիկ Սիմոնյանի ծնողները: Դպրոցի շենքում, որտեղ դրված էր 19-ամյա հերոսի աճյունը, բարձրաձայն հեկեկում էր մի կին: Գոռի հարեւանուհիները, մատնացույց անելով նրան, ասացին. «Գոռի հրամանատարի մայրն է, հանգստացնել չի լինում»:

Մոտենալով տիկնոջը, հետաքրքրվեցինք, թե անձա՞մբ էր ճանաչում Գոռին, ի պատասխան մեր հարցի՝ Սրբուհի Սիմոնյանը պատմեց, որ իր որդին՝ Գագիկ Սիմոնյանը, 7 տարի է՝ զինվորական ծառայության մեջ է, ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ մի կորուստ չի տվել, կարողացել է իր վաշտով ջախջախել թշնամուն, Գոռը նրա առաջին կորուստն է:

«Որդիս շատ վատ վիճակում զանգել էր ինձ, թե զինվոր եմ կորցրել, չեմ դիմանում»,-արտասվելով ասում էր Սրբուհի Սիմոնյանը:

Հրամանատարի հայրը նույնպես փաստեց, որ Գոռն առաջին զոհն է այդ վաշտի, որդին խորը վշտի մեջ է: «Զինվորները տղայիս ընդունում են ոչ որպես հրամանատարի, այլ իրենց ավագ ընկերոջ, ծնողի, յուրահատուկ հարաբերություններ են այդտեղ»,-ասաց հրամանատարի հայրը:

Շիրակի մարզի Ամասիայի հեռավոր գյուղերից մեկում՝ Գոգհովիտում բնակվող այս մարդիկ ասացին, որ իրենց հրամանատար որդին ընտանիքով է բնակվում Արցախում, ունի մեկ զավակ, սպասում է երկրորդին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728