Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այս մասին Trend-ին հատնել է Ռուսաստանի դեսպանատան մամուլի կցորդ Դենիս Ապաշկինը:
«Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել հանրապետության քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 281.2 (պետության դեմ ուղղված կոչեր) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում)»,- ասել է նա:
Ապաշկինը հավելել է, որ առաջիկայում տեղի կունենա դատավարությունը՝ պարզելու համար խափանման միջոցը: Նրա խոսքով՝ Լապշինն իրեն լավ է զգում և պայմաններից չի բողոքում: Նրան տրամադրվել է հեռախոսով զանգահարելու հնարավորություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ