Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի

Փետրվար 09,2017 20:11

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային: Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի դրությունն ու հետագա հեռանկարները:

Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։ Դեսպան Դաուման նախարարի հետ քննարկել է հոլանդական կառավարության և տարբեր կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում իրականցվող ծրագրերը, մասնավորապես՝ դրանց գրանցած հաջողությունները գյուղատնտեսության ոլորտում։

Սուրեն Կարայանը դեսպանի հետ զրույցում նշել է․ «Ձեր աջակցությամբ մենք կարող ենք հոլանդացի ներդրողներին ներկայացնել 30-ից ավելի ներդրումային ծրագրեր, որոնք կհետաքրքրեն նրանց՝ մուտք գործելու հայկական շուկա։ Այսօր մենք իրականացնում ենք կտրուկ և արագ բարեփոխմներ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը բարելավելու ուղղությամբ»։ Նախարարը ներկայացրել է ներդրումային ծրագրերի այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքրել հոլանդացի գործընկներներին՝ գյուղատնտեսություն և վերամշակում, էներգետիկայի ոլորտում արևային կայաններ, վերականգնվող էներգիա։

Դեսպան Յոհաննես Դաուման նշել է, որ հենց այս ոլորտներն են նիդերլանդացի գործարարների հետարքրքության ոլորտում։

Դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրումային փաթեթը կփոխանցվի վերջինիս։  Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հստակ հարցերը, խնդիրները և ծրագրերը, որոնց լուծումը և իրականացումը զարկ կտան հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության աճին։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728