Լրահոս
Օրվա լրահոսը

Կներդրվի գնումների մասնակի կենտրոնացված համակարգ. կպարզեցվի գնման գործընթացը

Փետրվար 09,2017 19:33

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ՝ կառավարությունը հաստատել է պետական գնումների ոլորտում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը:

Որոշ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կարիքների համար գնումների մասնակի կենտրոնացված համակարգ ներդնելու, գնումների պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն էլեկտրոնային դարձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ գնումներն իրականացվում են ապակենտրոնացված կարգով: Այսինքն՝ պատվիրատուներն ինքնուրույն են կազմակերպում գնման ընթացակարգերը:

Միաժամանակ էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուները պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն իրականացնում են թղթային եղանակով: ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է վեց ամսվա ընթացքում ներդնել մասնակի կենտրոնացված համակարգ, պարզեցնել գնման գործընթացները և կրճատել պատվիրատուների թվաքանակը: Այս կապակցությամբ որոշմամբ սահմանվում է` ներդնել գնումների կատարման մասնակի կենտրոնացված համակարգ, որի շրջանակում ձեռք կբերվեն ՀՀ կառավարության կողմից հաստատվող ցուցակում ներառված միանման տեխնիկական բնութագրեր ունեցող ապրանքներ և ծառայություններ:

Կենտրոնացված գնման ընթացակարգերը կկազմակերպվեն ՀՀ ֆինանսների նախարարության կամ ՀՀ ֆինանսների նախարարի լիազորած պետության հիմնարկի կամ իրավաբանական անձի կողմից` համագործակցելով հանրապետական գործադիր բոլոր մարմինների հետ: Կնքված պայմանագրերը կվերաբերեն պետական կառավարման համակարգում գործող բոլոր պատվիրատուներին, ՊՈԱԿ-ներին և ՓԲԸ-ներին: Միաժամանակ նախատեսվում է` մինչև 70 մլն ՀՀ դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում չկիրառել 15% չափով գնային նախապատվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728