Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Իրանը կընդլայնեն համագործակցությունը ապահովագրության ոլորտում

Փետրվար 09,2017 19:01

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 9-ին ընդունել է Իրանի կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև ապահովագրության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:

Պատվիրակության կազմում էին նաև իրանական երեք խոշոր ապահովագրական ընկերությունների գործադիր տնօրեններ։

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է հյուրերին և նշել, որ երկու երկրների տնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մեծացման գործում կարող է լուրջ ներգործություն ունենալ ապահովագրական ինստիտուտի զարգացումը և հայ-իրանական ապահովագրական ընկերությունների համագործակցությունը։

Իրանի կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթին նշել է, որ երկու երկրների բարձր մակարդակում գտնվող քաղաքական և տնտեսական կապերը լավ հիմք են զարգացնելու համագործակցությունը ապահովագրության ոլորտում։

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը հյուրերին տեղեկացրել է, որ 2015 թվականին գործակալության և Իրանի արտահանման երաշխավորման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Վազգեն Աբգարյանն առաջարկել է խորացնել համագործակցությունը վերաապահովագրության ոլորտում՝ ուղենշելով դեպի Իրան արտահանման վարկի վերաապահովագրության գործարքների հնարավորությունը։

Իրանական կողմն իր հերթին առաջարկել է կնքել եռակողմ հուշագիր Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Իրանի արտահանման երաշխավորման հիմնադրամի և Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջև՝ սահմանելու համագործակցության խորացման ուղղությունները։

Իրանի Իսլամական  Հանրապետությունում գործող «Իրան» ապահովագրական ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և համագործակցության համար և նշել, որ իրանական ընկերություններն իրենց մեծ պատրաստակամությունն են հայտնում բազմաոլորտ համագործակցության համար։ Իրանական կողմի խոսքով՝ կա, օրինակ, զբոսաշրջության ոլորտի ապահովագրության մեծ ներուժ ՝ պայմանավորված երկու երկրներ մուտքի դյուրացմամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հստակ նախագիծ մշակել և կազմակերպել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչների այցը Իրան։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728