Այսօր «Համախմբում» կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնաբանեց մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ արցախցի նախկին հրամանատար Սամբել Բաբայանն է զբաղվում «Օհանյան-Օսկանյան» դաշինքի կազմման աշխատանքներով:
«Նա մասնակցություն չունի: Կարծում եմ՝ ինչ-որ պահի իր դիրքորոշումը կհայտնի, բայց դաշինքում գործնական մասնակցություն չունի»,-վստահեցրեց Վարդան Օսկանյանը:
Նա անդրադարձավ հարցին, թե ինչ փուլում են «Ծառուկյան» դաշինքի հետ քննարկումները. «Որ ասեմ՝ հետեւողական, շարունակական քննարկումներ կան` ոչ: Իհարկե, բոլորի հետ էլ շփումներ ունենք: Չմոռանանք, որ միայն դաշինքներով գնալու հարցը չէ, հետընտրական քաղաքական գործընթացներ են լինելու: Արդյունքներից կախված՝ կարող են կոալիցիաներ կազմվել: Այնպես որ, այս պահին դեռ հստակ պայմանավորվածություն չկա»:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ