Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացեք Նորքի սրտաբանական ինստիտուտ. կարո՞ղ եք կաշառք տալ». փոխնախարար

Փետրվար 09,2017 18:38

«Մեր թիրախը, գոհունակությունը մենք ակնկալում ենք միայն մեր քաղաքացուց: Եթե քաղաքացին չի զգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը, դա է մեր խնդիրը, ոչ թե, որ մեր գործընկերները տարբեր երկրներից կամ միջազգային կառույցներից մեզ կքննադատեն»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը`անդրադառնալով վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի`ՀՀ կառավարության հասցեին հնչեցրած այն քննադատություններին, որ կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է: Դեսպանի քննադատություններին, ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել էր նաեւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը :

Ի պատասխան  դիտարկմանը, որ տարիներ շարունակ կառավարությունը կարծես թե պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց քաղաքացիների ընկալումը չի փոխվում, Սուրեն Քրմոյանը նշեց. «Ի վերջո, թիրախը քաղաքացին է, և մենք կհասնենք արդյունքի, երբ քաղաքացին, ՀԿ-ները, բիզնեսը կհայտնեն, որ այս խնդիրը լուծված է: Պետական ռեգիստրի, անձնագրային ոլորտներում վերացրել ենք, այժմ անցնում ենք հարկային, մաքսային ոլորտին: Գնացեք Նորքի սրտաբանական ինստիտուտ: Կարո՞ղ եք կաշառք տալ: Չեք կարող: Բայց ոչ ոք չի խոսում այդ մասին: Այն, ինչ արվել է` պետք է ներկայացվի, որ ընկալման վրա ազդի: Հիմա բիզնես միջավայրն է թիրախը, բայց շատ կարևոր խնդիր է նաև վարչական կոռուպցիան: Բայց փաստ է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն նվազել են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Հարգելի լրագրողներ պարոն Քրմոյանին հիշեցրեք /որի մասին ինքը շատ լավ գիտի/,որ Նորքի սրտաբանական ինստիտուտում մեկ վիրահատության համար վճարում են 3-4-5 միլիոն դրամ /որը իրոք վրահատության արժանի գինն է/ և բուժ անձնակազմը ստանում է իրեն հասանելիք արժանավայել աշխատավարձը,/ ի պատիվ տնօրինության / և կարիք չունի ,,կաշառք,, վերցնելու, ի տարբերություն բազմաթիվ այլ հիվանդանոցների, որտեղ,կյանքեր են փրկում, բժշկի աշխատավարձը վարսահարդարի /թող ներեն/ եկամտի համեմատ ուղղակի ծիծաղելի է:
    Իսկ հարկային տեսուչները, հաստափոր մաքսավորները, ճանապարհային ոստիկանները, խնամի ծանոթներով յուղոտ պաշտոններ ստացողները, համաշխարհային բանկի վարկերը խժռողները……….. ոչ ոչ էստեղ կոռուպցիա չկա, միայն բժիշկները և մանկավարժներն են այս երկրի անկուշտ կորուպցիոներները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728