«Սպասում է՝ դաշինքը վերջնական տեսք ստանա»,-այսօր «Համախմբում» կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը չի մասնակցում «Օհանյան-Օսկանյան» դաշինքին առնչվող միջոցառումներին:
«Կարծում եմ՝ դրանից հետո նա բավականին ակտիվ ներգրավվածություն կունենա»,-հավելեց Վարդան Օսկանյանը: Նա անդրադարձավ հարցին, թե ի վերջո, Սեյրան Օհանյա՞նն է գլխավորելու դաշինքը. «Այդ հարցերի հետ կապված երկու օր էլ սպասեք՝ վերջնական հայտարարություններ կտեսնեք: Չենք բացառում՝ գուցե եւ Սեյրան Օհանյանը գլխավորի»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ