«Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանն այսօր կուսակցության երիտասարդական կառույցի համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ հարցին, թե որ փուլում են «Ժառանգության» հետ բանակցությունները: «Լավ, ընթանում են, կարծում եմ՝ «Ժառանգությունն» այս օրերին վերջնական որոշում կկայացնի»,-ասաց նա:
Հարցին, թե «Ժառանգությունը» դժգոհում է, որ ցուցակի բարձր հորիզոնականներում չէ, Օսկանյանն այսպես արձագանքեց. «Ինձ նման ահազանգ չի հասել, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ ընթանում է»:
Թե որքանով է Վարդան Օսկանյանի համար կարեւոր, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի ներկայությունն իր դաշինքում, նախկին արտգործնախարարն ասաց. «Ցանկալի է, որ «Ժառանությունն» իր ողջ կազմով մասնակցություն ունենա` եթե այդպիսի որոշում կայացնեն, բայց դա իրենց որոշելիքն է: Ինձ համար անհատական կարծիքները միշտ էլ հարգելի են, սպասենք վերջնական որոշման»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ