Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյանը ձերբակալված է. hetq.am

Փետրվար 09,2017 18:00

«Հետք»-ի լրագրող Զարուհի Մեջլումյանը Հատուկ քննչական ծառայության տարածքից հայտնում է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալված է եւ այս պահին գտնվում է ՀՔԾ-ում:

Այնտեղ են նաեւ ընթերականեր՝ քննչական գործողություններ կատարելու համար:

Արդեն կա ձերբակալման մասին որոշում եւ համապատասխան արձանագրություն: Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը «Հետք»-ի լրագրողին հայտնել է, որ ձերբակալման համար որպես հիմք նշվել է վարույթ իրականացնող մարմնի կանչով չներկայանալը, սակայն, միեւնույն ժամանակ, ըստ փաստաբանի, Արթուր Սարգսյանը վարույթ իրականացնող մարմնի կողմից որեւէ ծանուցագիր չի ստացել:

Փաստաբանը ենթադրում է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կարող է փոխարինվել կալանքով: Առայժմ նման որոշում չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ըստ փաստաբանի, Արթուր Սարգսյանը վարույթ իրականացնող մարմնի կողմից որեւէ ծանուցագիր չի ստացել»

    հմմմ

    սակայն մի այլ լրատվական գործակալություն հաստատում է հետեւյալը՝ «զրույցում նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել էր, որ ՀՔԾ-ն ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին:
    Մինչդեռ փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել են փոխել հանդիպման օրը:»

    . եթէ ծանուցագիր չկար,
    ինչպէ՞ս կը լինի որ խնդրել են փոխել հանդիպման օրը .

    . իսկ թէ որ խնդրել են,
    սակայն փոխվե՞լ է թվականը

    իրողությունը պարզ է,
    պարոն հաց տանողը, խանդավառվելով համացանցային իր հերիսական հարցազրոյցով եւ այդտեղ ստացած անհայտ գոյակների ծափահարություններով,
    համարեց թէ կարող է դարձյալ արհամարհել օրինական գործընթացը

    մինչ իր կացության մէջ գտնվող անձը պիտի որ հրահանգված վայրը ներկայանար, կանչված թվականին, եւ ճշտված ժամից երկո՛ւ ժամ առաջ

    իսկ եթէ ինք այդ չի հասկանում,
    պիտի որ իր «փաստաբանը» իրեն այդ բացատրէր,
    փոխանակ հիմա ինքնահակասական պատմություններ պատմելու

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728