Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

Փետրվար 09,2017 17:43

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:  Ավան վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:

Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են  սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների` վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը կլինի շարունակական:

 

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728