«Միշտ էլ կարող են լինել տարակարծություններ եւ տարբեր առաջարկներ, բայց կարծում եմ՝ վերջիվերջո մի ընդհանուր եզրահանգման կգանք»,-այսօր «Համախմբում» կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ «Օհանյան-Օսկանյան» դաշինքին միանալու որոշումից հետ կանգնելուն, ասաց կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Հայրիկյանի դիտարկմանն ի պատասխան, թե դաշինքում ցուցակի շուրջ գզվռտոց կա, Օսկանյանն ասաց. «Գզվռտոցը ճիշտ բառ չի: Բնական է, որ ամեն քաղաքական ուժ իր խնդիրներն է դնելու, դրանք համադրվելու են: Քաղաքական ուժերը, ելնելով ցուցակի կազմից, վերջնական որոշում կկայացնեն՝ մնալ, թե դուրս գալ դաշինքից»:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ