«Դեռ ժամանակ ունենք, կարծում եմ՝ ճիշտ ժամանակին մեր ցուցակը կլինի: Երբ հավանական քաղաքական ուժերը դաշինքին միանալու վերջնական որոշում կայացնեն, վստահ եմ՝ բավականին հաջող ցուցակ կկարողանանք կազմել»,-այսօր «Համախմբում» կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ դժվար է այս պահին ասել, թե «Օհանյան-Օսկանյան» դաշինքն ինչպիսի վերջնական տեսք ունենա, դա պարզ կլինի առաջարկա օրերին: Թե ում անունները կլինեն դաշինքի ցուցակի առաջին հնգյակում, Օսկանյանը կրկին հորդորեց եւս մի քանի օր սպասել: «Դաշինքն անուն կունենա, որը կորոշվի ընդհանուր հավաքի արդյունքում»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ