Լրահոս
Օրվա լրահոսը

Լապշինին թույլ չեն տա օգտվել դրսից հրավիրված փաստաբանի ծառայություններից

Փետրվար 09,2017 17:22

Փետրվարի 7-ին Մինսկից Բաքու արտահանձնված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանությամբ չի կարող զբաղվել արտասահմանից հրավիրված փաստաբան: Այս մասին Trend գործակալությանն ասել է Լապշինի պաշտպան Սաֆար Հուսյենովը, որն այսօր տեսակցել է իր պաշտպանյալի հետ:

«Ըստ գործող օրենսդրության՝ նրան կարող են պաշտպանել փաստաբաններ միայն Ադրբեջանից, իսկ այլ քաղաքացիություն ունեցող փաստաբանները նման իրավունք չունեն»,- ասել է Հուսեյնովը:

Հուսյենովը նաև հավելել է, որ Լապշինի դեմ քննությունը շարունակվում է: «Առայժմ քննություն է ընթանում, և դատավարության օրվա մասին խոսել բարդ է»,- ասել է նա:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728