Բաքուն իր համաձայնությունն է տվել Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը, սակայն ժամկետները դեռ հստակեցված չեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Գաղափարը հնչել է, երբ ես Մոսկվայում էի: Սերգեյ Վիկտորովիչը (Լավովը-խմբ.) առաջարկեց անցկացնել եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Ես ասացի՝ խնդրեմ, ես պատրաստ եմ»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ հանդիպման ժամկետները չեն քննարկվել: «Դա պահանջում է ժամանակացույցի համաձայնեցում: Առայժմ հստակ ժամկետների վերաբերյալ առաջարկ չենք ստացել, բայց մեր սկզբունքային համաձայնությունը կա»,- ասել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, Լավրով- Մամեդյարով հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 24-ին Մոսկվայում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ