«Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում իր ճանապարհը, բայց եթե բարոյականության շրջանակներում նման հայտարարություն է արվում, ես կարծում եմ` ընկերները միշտ պետք է լինեն իրար հետ, անկախ ինչ վիճակում է ընկերը»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականին: Վերջինս իր հրաժարականն այսպես է պատճառաբանել` լինելու է իր ընկեր Գագիկ Ծառուկյանի կողքին:
ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը նկատում է` այս պարագայում կարելի է հայտարարել, որ ընդդիմադիր ուժերի այն ցանկությունը, որ ՎՊ նախագահը պետք է լինի ընդդիմադիր դաշտից, իշխանությունները վաղուց իրականացրել են:
Լրագրողների հարցերին` ինչո՞ւ Իշխան Զաքարյանը երկու տարի առաջ, երբ հայտնի իրադարձությունների պատճառով Գագիկ Ծառուկյանը փակեց քաղաքականության էջը, չմիացավ իր ընկերոջը, արդյոք հիմա Ծառուկյանի կողքին ավելի անվտա՞նգ է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դա ես էլ կցանկանայի իմանալ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Նախ Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանը վաղեմի բարեկամներ են, երկրորդն էլ հայանպաստ գործունեությանը սատար կանգնելու Զաքարյանի պատրաստակամությունը բնական է, քանզի նա էությամբ այդպիսի մարդ է….Ծառուկյան դաշինքը Իշխան Զաքարյանի ներկայությունից ավելի կհզորանա..
Ծառուկյանը ընդամենը պասիվացրել էր իր գործունեությունը քաղաքականությունում, բայց հո իր հայրենանվեր գործունեությունն էլ մի վարկյանով անգամ չէր դադարացրել: Միթե բանախոսը դրանից անտեղյակ է, որ հիմա չգիտեմ ինչեր է խոսում, իսկ Իշխան Զաքարյանի և Ծառուկյանի ընկերությունը տարիների պատմություն ունեն, պետք չէ նման մտքեր արտահայտել իզուր: