Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ոչ մի կապ չունեն Լապշինի գործի հետ». քաղաքագետ

Փետրվար 09,2017 16:39

.«Նախ`  Լապշինը ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացի չէ։ Բելառուսն ու Հայաստանն ունեն փոխհարաբերություններ, որոնք մեկ լավ են, մեկ վատ։ Հայաստանը շատ երկրներում ունի դեսպաններ, այդ երկրների հետ փոխհարաբերության ամեն մի վատացումից դեսպան հետ չեն կանչում, եթե այդպես լինի, ոչ մի տեղ դեսպան չի մնա, դեսպանները նրա համար են, որ պահեն այդ հարաբերությունները»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու հետ կապված Բելառուսում ՀՀ դեսպանին հետ կանչելու հայտարարություններին:

Ըստ քաղաքագետի, այդ հարցում ԼՂՀ-ից կարող էին ընդամենը նոտա հղել և վերջ։

Պարոն Իսկանդարյանը նաեւ նկատեց, որ Լապշինի արտահանձնման պատճառը Բելառուսի և Ռուսաստանի  հարաբերություններն են, որոնք վերջին ընթացքում բավականին սրվել են. «Լապշինի գործի հետ Հայաստանն ու Արցախը ոչ մի կապ չունեն…Բելառուսը ինչ-որ բան արեց, քանի որ Ադրբեջանը ինչ-որ բան է խնդրել, ցանկացել: Իսկ դա արվեց նախագահների մակարդակով։ Իսկ Հայաստանում տվյալ թեմայի վերաբերյալ քննարկումներն արվում են ֆեյսբուքյան քննարկումների մակարդակով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728