Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ ԶԱԿ-ից վարկեր վերցրած գործարարների 7 տոկոսն է ձախողել ու չի կարողացել բիզնես անել (Տեսանյութ)

Փետրվար 09,2017 16:41

Պաշտոնավարման առաջին իսկ օրերից վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պետք է կանգնել փոքր ու միջին բիզնեսի կողքին, ՓՄՁ-ն զարգացնելու նոր գործիքներ կիրառել: Aavot.am-ը  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանից հետաքրքրվեց, թե վարչապետի հանձնարարականից հետո, այս վեց ամիսների ընթացքում բիզնեսին վարկային միջոցները հասանելի դարձնելու համար ինչ քայլեր են ձեռնարկել:

«Մենք հիմա փորձում ենք ավելի ակտիվացնել մեր ծրագրերը, եթե անցյալ տարի սկսնակների 10 խմբեր էինք հավաքել, ապա այս տարի նախատեսում ենք 20-25 խմբեր հավաքել, իսկ դա նշանակում է, որ մոտ 400 նոր գաղափարների հետ ենք առնչվելու: Եվ եթե կարիք լինի նոր գործիքակազմ կիրառելու, կկիրառենք»,-ասաց Լեւոն Մնացականյանը:

Լեւոն Մնացականյանն այսօր ասուլիս էր հրավիրել` անցյալ տարին ամփոփելու: Նրա տվյալներով, 2016 թվականին պետբյուջեից հատկացվել է 143 միլիոն դրամ: Այդ գումարի շրջանակներում մոտ 4300 ձեռնարկության տրամադրվել է 8900 աջակցություն, դրա 96 %-ի հասցեատերը մարզերի գործող եւ սկսնակ ՓՄՁ-ներն են: ՓՄՁ ԶԱԿ-ի վարկային երաշխավորությունների ծրագրով ֆինանսական աջակցություն է ստացել 18 գործող եւ սկսնակ փոքր ու միջին բիզնես: Մարզերում իրականացրած «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» 10 ծրագրի շրջանակներում իրականացված գործարարությամբ զբաղվելու անվճար դասընթացներին եւ խորհրդատվություններին էլ մասնակցել է 152 սկսնակ գործարար: Ստեղծվել է 22 նոր ձեռնարկություն:

Մեր հարցին, թե վարկեր վերցրած գործարարներից քանիսն են ձախողել, Լեւոն Մնացականյանը պատասխանեց` 7 տոկոսը:

Ըստ նրա, միջազգային չափանիշներով 7 տոկոսը նորմալ ցուցանիշ է համարվում. «Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ, սովորաբար սկսնակ բիզնեսների 40-50 տոկոսը փակվում են, մեր պարագայում, դա ընդամենը 7 տոկոս է»: Վարկերը չվերադարձրածների թվում կան նաեւ սիրիահայ գործարարներ, որոնք, ըստ Լեւոն Մնացականյանին, չեն հարմարվել հայաստանյան բիզնես մշակույթի հետ:

Մանրամասները` տեսանյութում

Aavot.am-ի հարցին, թե Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց, սակայն բիզնեսի վարկավորման տոկոսների նվազեցում կարծես թե դաշտում չենք նկատում, պարոն Մնացականյանն ասաց, որ ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը չեն կապել բանկային գործող տոկոսադրույքների հետ, քանի որ սկսնակ բիզնեսների համար վարկավորման տոկոսադրույքը ֆիքսած է 10 %:

«Բանկերում, ինչպես գիտեք, սկսնակներին ընդհանրապես վարկ չեն տրամադրում, դրա համար պայմանները, արդեն իսկ բավականին արտոնյալ են սկսնակների համար, որովհետեւ առանց որեւիցե գրավի, պատմություն ունենալու եւ ընդամենը 10 տոկոսով վարկային միջոցներ են ներգրավում»:

Իսկ թե փոքր ու միջին բիզնեսը վարկերն ինչպես են օգտագործել՝ դիտեք տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728