Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողականի պետերը այսուհետեւ կտուգանեն` կալանավորին արգելված իր փոխանցելու համար

Փետրվար 09,2017 16:30

 

Այսօր ԱԺ-ում կառավարությունը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագիծ:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը (լուսանկարում) ասաց, որ ներկայիս օրենսդրությունը վարչական պատասխանատվություն է նախատեսում`քրեակատարողական հիմնարկներում, ուղղիչ հիմնարկներում, ձերբակալվածներին, կալանավորների պահելու վայրերում գտնվող անձանց արգելված առարկաներ հանձնելու դեպքում:  Այս հոդածը ընդունվել է տարիներ առաջ եւ փաստացիորեն վարչական պատասխանատվություն կիրառող մարմին չկա:

Փոխնախարարն ասաց, որ գրեթե ամեն օր կամ ամեն շաբաթ քրեակատարողական հիմնարկները հայտնաբերում են համապատասխան արգելված իրեր, առարկաներ, որոնք տարբեր անձինք փորձում են փոխանցվել կալանավայրերում պատիժը կրողներին: Եթե թմրամիջոց չեն փոխանցում, այլ` ուղղակի արգելված իր կամ առարկա, որեւէ պատասխանատվություն չեն կրում: Այն տուգանքները, որ պետք է գանձվեին, տարիներ ի վեր չեն գանձվում:

Նախագծով առաջարկվում է տուգանելու իրավասություն տալ քրեակատարողականների պետերին կամ ձերբակալվածներին պահելու վայրերի պետերին:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն էլ ներկայացրեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխության նախագիծը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ փրկարարական ծառայողներն էլ ծառայողական պարտականություն կատարելիս  վնասվածք, հիվանդություն, խեղում ստանալու դեպքում ՀՀ տարածքում գործող բուժօգնության կազմակերպությունում բուժման, հետազոտության անհնարինության դեպքում, կարող են արտերկրում բուժում ստանալ: Բուժման եւ կեցության ծախսերն էլ կիրականացվեն պետական միջոցների հաշվին: Եթե բուժման ենթակա անձին անհրաժեշտ է ուղեկցող, հատուցվում է նաեւ ուղեկցող անձի ճանապարհածախսը եւ կեցությունը օտարերկրյա պետությունում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728