Լրահոս
Օրվա լրահոսը

Սնանկացած հերթական գործարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձերն են պահանջում (Տեսանյութ)

Փետրվար 09,2017 15:43

«Մենք չենք ուզում դառնալ գաղթական», «CWC -ի աշխատակիցների աշխատավարձերի եւ տուժանքների մարում», «Գլաս ուորլդ քամփընի»-ի աշխատակիցները պաշտպանված չեն օրենքով» : Այսպիսի պաստառներով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում «Գլաս ուորլդ քամփընի»-ի նախկին աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց աշխատավարձերն ու տուժանքները: Սակայն, հիշեցնենք, այս ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ պարտքային շատ պարտավորություններ ունի:

Գործարանը մոտ 2 տարի է չի աշխատում, մինչդեռ 2010 թվականին այն մեծ շուքով բացվեց, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Բողոքի ցույցի մասնակիցներն Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ 2 տարի է գործարանի տնօրինությունն իրենց խաբում է, թե կվճարեն պարտքերը.«Որոշներինը տվել են, սկզբում 180 մարդ կար, որ պիտի ստանար աշխատավարձը: 120-ին տվեցին, նրանցը մինչեւ 500 հազար դրամ էր: 60 աշխատողին էլ չեն տալիս, մերը 1-2 միլիոն դրամ պարտքերն են»: Ցուցարարների խոսքերով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը  խոստացել էր՝ կառավարությունը գործարանի ԱԱՀ-ն վերադարձնելու է, որպեսզի պարտքերը վճարվեն.«Ո՞ւր է էդ խոստումն ու փողը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728