Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Դպրոցի տնօրենը հեղինակազրկում է իրեն»

Փետրվար 09,2017 14:44

«Առավոտ» օրաթերթի  փետրվարի 9-ի համարում տպագրված «Քեզ  «դաբրո» տվե՞լ են, որ դպրոցի տնօրեն դառնաս» հրապարակման մեջ անդրադարձել էինք Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցում լարված մթնոլորտին, որ ստեղծվել էր պատմության ուսուցչուհի Կարինե Քոչարյանի եւ տնօրեն Ռիտա Արսենյանի  հակամարտության արդյունքում. ուսուցիչը ռիսկի էր դիմել ու գործող տնօրենի հետ  նույն  «աթոռի» համար մրցույթի մասնակցել: Դրանից հետո 18 տարվա տնօրենի ու 20 տարվա ուսուցչուհու «ջրերը մեկ առվով չեն գնում»: 8 ձայնով դպրոցի տնօրեն է ընտրվել գործող տնօրենը, Կարինե Քոչարյանը ստացել է զրո ձայն:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակմանը, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն ասաց. «Երեւույթը չափազանց տարածված է Հայաստանում, որովհետեւ թե մանկավարժները, թե ծնողները, որոնք կառավարման խորհրդում  ձայն ունեն,  երեխաների  կրթության  շահերով առաջնորդվելու փոխարեն՝ առաջնորդվում են այն մթնոլորտով, որտեղ իրենք  աշխատում են, երեխաներն էլ՝ սովորում: Եթե այդ ուսուցչուհին (Կարինե Քոչարյանը-Գ.Հ.) այդքան վաստակ ունի եւ նրան ձայն չեն տալիս, դա կարող է երկու պատճառ  ունենալ. առաջինը, որ բոլորը համատարած ենթարկվում են տնօրենի կամքին՝ թե ծնողները, թե մանկավարժները, երկրորդը, որ ուսուցչուհու վաստակը չի գնահատվել համայնքի կողմից: Ես չեմ զարմանում, քանի որ հիշում եմ  թիվ 27 դպրոցի նմանատիպ պատմությունը, թե ինչպես դատապարտված, դպրոցի գումարները յուրացրած տնօրենը նորից 8 ձայն ստացավ ու  վերընտրվեց»,- նշեց տիկին Բախշյանը:

Նրա խոսքերով, այս մասին շատ է խոսվում, բայց ոչինչ չի փոխվում, քանի որ սեփական ձայնը չկարեւորելու ավանդույթը շատ արմատացած է Հայաստանում: «Դա հաղթահարելու համար ահռելի աշխատանք պետք է արվի կրթության ոլորտում, մասնավորապես կրթության ոլորտի վերադասը եւ շահագրգիռ ու պատասխանատու մարդիկ ամենամեծ պատասխանատվությունն ունեն, որովհետեւ իրենք ամեն կերպ նպաստում են նման մթնոլորտի շարունակականությանը՝ վկան ընտրություններին տեղի ունեցող անթույլատրելի իրադարձություններն են»,-համոզված է կրթության փորձագետը:

Ինչ վերաբերում է տնօրենի կողմից մանկավարժի հասցեին արված որակումներին, Անահիտ Բախշյանն ընդգծում է. «Թող ինքը ոչ թե մերկապարանոց հայտարարություն անի, այլ ցույց տա աշխատանքի արդյունքը, արձանագրությունները, մանկավարժական խորհրդում քննարկումները, որ արվել են ուսուցչուհու վերաբերյալ: Մերկապարանոց հայտարարություններն ընդամենը  հեղինակազրկում են իրեն: Տնօրենը, ով իր գործընկեր մանկավարժի հասցեին նման արտահայտություններ է անում, վատ օրինակ է որպես մանկավարժ եւ հեղինակազրկում է իրեն»:

Հիշեցնենք, որ ուսուցչուհու պնդմամբ, տնօրենն իրեն ասել էր՝   «քեզ  «դաբրո» տվե՞լ են, որ դպրոցի տնօրեն դառնաս»:  Դպրոցի տնօրենը, սակայն, հերքում է, թե նման խոսակցություն է եղել. «Նման արտահայտություն չի եղել, ինքը ունի՞ վկա, որ նման բան եմ ասել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Մարիա says:

    Տիկին Քոչարյանը եղել է թոռնիկիս ուսուցչուհին,շատ գոհ եմ, քանի որ նման մանկավարժ բանիմաց, կազնակերպված և կիրթ մանկավարժ և մարդ մեր օրերում շատ հազվագյուտ է։ Լսել եմ, որ երբ դարձել է տնօրենի հավակնորդ սկսել են քարկոծել և փնովել տնօրենի ցուցումով։
    Կարծիք հարցրեք ավարտած աշակերտներից, սովորող և աշխատող անձնակազմը ելնելով իրենց շահերից գործող տնօրենի դեմ չեն արտահայտվի։

    • Թագուհի says:

      Սիրելի տատիկ ինչպես կարող եք կապ ունենալ այս դպրոցի հետ .և տեղյակ չլինել դպրոցում տիրող բարի ջերմ ընտանեկան մթնոլորտի մասին.և վերջապես ինչ?քարկոծելու մասին է խոսքը.ով է ում քարկոծում `ուսուցիչը ով իր հիվանդ երազանքին հասնելու համար խայտարակում է դպրոցի և տնօրենի անունը.թե տնօրենը ով կանխում է աշակերտների կողմից կազմակերպած դասադուլը:Կ Քոչարյանին երեխաները դեռ վաղուց չեին սիրում .և կենդանական մականուններ էին կպցնում.որը ևս կանխվում էր տնօրենի կողմից

  2. Լիլիթ says:

    Համաձայն եմ տիկինի հետ: Շատ բանիմաց կին և մանկավարժ է ընկեր Քոչարյանը: Ինձ դասավանդել է ու շատ է օգնել: Հոյակապ բաց դասեր ենք կազմակերպել ու մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ են անցել: Տնօրենն էլ է դասավանդել, չեմ ասի դժգոհ եմ, բայց որպես մանկավարժ և տնօրեն նա իրավունք չուներ աշակերտներին ասելու- ես ինչ ուսուցչուհուն չեմ սիրում ներվերը կուտեք դրա դասին: Սա հակամանկավարժական քալ է
    և ապսոս , որ միայն այսօր է բարձրաձայնվում

    • Տաթևիկ says:

      Հարգելի Լիլիթ, խորհուրդ կտայի զերծ մնալ արտահայտություններից, որոնց վկան անձամբ չեք եղել… ես ինքս եմ ականատես եղել, թե քանի անգամ է տնօրենի կողմից թե կանխվել, թե նախատինքի արժանացել Կ. Քոչարյանի դասը խանգարելու ցանկացած փորձ… Դուք բոլորովին տեղյակ չեք դպրոցում տիրող մթնոլորտին… Իսկ եթե 80 դպրոցի սան եք եղել, ուրեմն պետք է որ շատ լավ հիշեիք, թե ում տնօրինության օրոք է դպրոցն այդքան բարեկարգվել, ում տնօրինության օրոք են ձևավորվել այն բոլոր բարի ավանդույթները, որ կան դպրոցում, իսկ եթե ընկեր Արսենյանը ձեզ դասավանդել է, ուրեմն հաստատ, միանշանակ պետք է որ ծանոթ լինեիք նրա մարդկային հատկանիշներին…

  3. Karine says:

    Ես Կարինե Քոչարյանին ճանաչում եմ 17 տարեկանից: Համակուրսեցիներ ենք, բարձր առաջադիմությամբ է ավարտել ինստիտուտը: Հայրենասեր անձնավորություն է: Մեծ հոգատարություն է ցուցաբերում իր դասավանդած աշակերտների նկատմամբ, ովքեր ներկայումս գտնվում են զինվորական ծառայության մեջ: Նրա խնդրանքով հետաքրքրվում եմ այդ զինվորների առօրյայով: Նման մանկավարժներին պետք է հարգանքով վերաբերվել:

    • Տաթևիկ says:

      Հարգելի Կարինե, բարձր առաջադիմություն ունենալը դեռ լավ մանկավարժ լինելու գրավական չէ… Ի վերջո, խոսքն այստեղ լրիվ այլ բանի մասին է… եթե մարդն ընդունակ է վատաբանել այն մարդկանց, ովքեր եղել են իր կոլեգաները, իր երեխաների ուսուցիչները, մարդկանց, ովքեր ոչ մի հակաօրինական բան չեն արել, այլ աշխատում են մեծագույն նվիրումով, ուրեմն նա արդեն իսկ հեղինակազրկում է իրեն և արդյունքում էլ արժանանում համապատասխան վերաբերմունքի… Կյանքի պարզագույն օրենքն է՝ մարդ հնձում է այն, ինչ ցանել է…

  4. Լիլիթ says:

    Թագուի ձեզ հավաքեք ու բամբասկոտ կնոջ պես մի պահեք : Առավել ևս մեջտեղից մի պատրեք ձեզ ու սուտ և անհիմն մեղադրանքներ մի ներկայացրեք: Ես ով եմ ես դա լավ գիտեմ , այ թե դու ով ես տեսա ու հասկացա , պարզապես դեռ դու գլխի չես ընկել : Ւսկ ինչ վերաբերումա բաց դասերին ես ունեմ և կարամ տամ դիտես ու կարողա ճաշակտ հանկարծակի բարձրանա ու միգուցե էլ բամբասանքով չզբաղվես:

    • Թագուհի says:

      Լսիր աղջիկ ջան դու շատ փոքր ես .որ Թագուհուն ասես ինչ անի.ես ճշմարտություն սիրող մարդ եմ .և ամեն ինչ ասում եմ մարդկանց ճակատին.ոչ թե ինքնությունս թաքցրած ուրիշի անվան տակ ասում եմ սրտիս ուզածը:Շատ հետաքրքիր է այդ .որ ասածս չի համապատասխանում իրականությանը.այն որ դինոզավր են անվանում .?թե այն որ 10 տարվա մեջ բաց դաս չի արել.?կարողա այնքան փակ է եղել .որ ոչ ոք տեղյակ չի եղել?.ուրեմն հիմա ինձ հունից չհանեք.թե չէ հանրության առջև կբացեմ բոլոր այն լուրերն ու տեղեկությունները .որոնք պտտվում են մեր ամբողջ թաղամասում Կ Քոչարյանի մասին:Հիմա ես անհամբեր սպասում եմ ձեր 10 տարվա ապացույցներին .որ պետք է ներկայացնեք ինձ և հանրությանը:

  5. Կիլիկիացի says:

    Հարգելի Տաթև, դուք ըստ ձեր գրածի կարող եմ համոզված լինելով ասել դու ոչ թե 7 տարի առաջվա շրջանավարտ ես , այլ դպրոցում աշխատող : Ապա ինչպես ես տեղյակ դպրոցում ինչ է կատարվում, և որտեղից ես վերցնում , որ վատաբանել են այն մարդկանց, ովքեր եղել են իր կոլեգաները : Անհիմն մեղադրանքներ մի ներկայացրու , տեղյակ չլինելով իրավիճակից: Ուրեմն մի հանդես արի ուրիշի անվան տակ, ու մի հեղինակազրկիր քեզ : Ես կիլիկիացի եմ ու լավել գիտեմ ով ես: Պետկ լինի սաղ կիլիկիացիներին կհավաքեմ ու դիմակտ կպատրվի: Ամոթ է ջահել աղջիկ ես, գնա կյանքդ դասավորի , կյանքովտ ապրիր, մի զբաղվիր բանբանբասանքով:

    • Տաթևիկ says:

      Հարգելի Կիլիկիացի, ուշադիր կարդացեք մեկնաբանությունները, ես 7 տարվա շրջանավարտի անունից հանդես չեմ եկել, ու ի տարբերություն ձեզ, ինքնությունս չեմ թաքցնում…. ամեն ինչ խառնել եք … մի հուզվեք… այո, ես դպրոցի աշխատող եմ ու որպես դպրոցի աշխատող էլ գրել եմ….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728