Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քիչ է մնում դեսանտ իջեցնենք, որ Բելառուսում մեր դեսպանին օգնի աշխատել». Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)

Փետրվար 09,2017 14:15

«Չեմ կարծում, թե պետք է հետ կանչել նրան: Նա ոչինչ չի անում, թող մնա, ի՞նչ մի խանգարող հանգամանք է դա: Ոչ օգնելու է, ոչ էլ խանգարելու»,-«Արմենպրես»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման առնչությամբ երեկ ԱԺ-ում հնչած՝ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանին հետ կանչելու կոչերին, ասաց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Իր  հարցազրույցը լսելով՝ քիչ է մնում դեսանտ իջեցնենք, որ օգնի իրեն աշխատել»,-հեգնեց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցնելուն, նրա խոսքով. «Նման հարցերի դեպքում ՀԱՊԿ-ի պայմանագրերը ոչ միշտ են գործում. «Ոչ թե պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ պահանջ դնել, որ քննարկվի Բելառուսի՝ ոչ վայել պահվածքի դրսեւորումը»:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728