«Ադրբեջանի քրեական օրենսգիրքը նախատեսում է՝ ապօրինի սահմանազատում է համարվում այն արարքը, երբ սահմանազատումը կատարվում է պահպանվող սահմանին: Ադրբեջանի իշխանությունների կողմից չի վերահսկվում ՀՀ-ԼՂՀ սահմանը, որով մուտք է տեղի ունեցել ԼՂՀ»,-«Արմենպրես»,-ում այսօր անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին առաջադրված մեղադրանքներին, ասաց ՀՀ փաստաբանական պալատում Լապշինի պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը: Նա եւս մատնանշեց, որ արտահանձնումն իրավաչափ չէ:
Նշյալը հաշվի առնելով՝ Լապշինի արարքը, ըստ Բաբայանի, Ադրբեջանի սահմանադրությամբ օրինախախտում չէ: ՀՀ փաստաբանների պալատը գործակցում է Լապշինի հարազատների հետ. «Խորհրդատվական օգնություն ենք ցուցաբերել, քանի որ իրավական անմիջական օգնություն ցուցաբերելու հնարավորություն տրված չէ»,-հայտնեց Բաբայանը: Նրա կարծիքով՝ Լապշինի նախադեպը կարող է վտանգավոր լինել, քանի որ կոնֆլիկտներ ունեցող այլ երկրներ էլ կան, իսկ միջազգային հանրությունը պետք է համապատասխան արձագանք հղի Ադրբեջանին:
Ադրբեջանի գործողությունները ՄԻԵԴ-ում վիճարկելու հարցի շուրջ էլ բանախոսը նշեց. «ՀՀ-ի մասնակցությունն այս հարցում խնդրահարույց է: Հարցը պետք է վիճարկվի Լապշինի հարազատների եւ Բելառուսի կողմից»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ