Օրերս Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում ամփոփվեցին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների եւ ծառայողների 2016 թ. մարտական եւ ֆիզիկական պատրաստվածության դիֆերենցված ստուգարքների արդյունքները:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված տարեկան պլանի համաձայն անցած տարի անցկացվել են տարբեր մարզաձեւերի առաջնություններ եւ մրցույթներ, որոնց մասնակցել են տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաեւ ԼՂՀ հավաքական թիմերը: Կազմակերպվել է նաեւ ՀՀ ոստիկանության ծառայողների ֆիզիկական պատրաստության դիֆերենցված ստուգարքների հանձնում, որոնցում բարձր արդյունք ցուցաբերած ստորաբաժանումները պարգեւատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով, գավաթներով եւ «Լավագույն մարզիկ» անվանական մեդալներով:
Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանը, դիմելով գործընկերներին, ասաց. «Ոստիկանության պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանը մեծ ուշադրություն է դարձնում բոլոր ծառայություններին, ինչպես նաեւ ֆիզիկական եւ մարտական պատրաստվածությանը: Ֆիզիկական պատրաստվածությունը մեր ծառայության կարեւոր բաղկացուցիչ մասն է: Ոստիկանը պետք է լինի ֆիզիկապես ամուր, ունենա կոփված մարմին, որպեսզի իր առջեւ դրված բոլոր առաջադրանքները կատարի անթերի: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որովհետեւ մեր համագործակցության շնորհիվ է, որ մեր համակարգում ֆիզիկական պատրաստվածությունը գտնվում է բարձր մակարդակի վրա»:
Ոստիկանության համակարգի մարզական միջոցառումները բարձր մակարդակով լուսաբանելու համար գնդապետ Գառնիկ Հայրապետյանը մի քանի լրատվամիջոցների նույնպես պարգեւատրեց շնորհակալագրով, գավաթով ու անվանական մեդալով:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ