Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտելի ենք համարում Դ. Հարությունյանի ձևակերպումները կուսակցության և կուսակցության նախագահի  հասցեին.  ՀՎԿ երիտմիություն

Փետրվար 09,2017 13:48

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական միության վարչության նիստը, որտեղ որոշում է կայացվել ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացնել ՀՎԿ երիտմիությունից, հետևաբար նաև կուսակցությունից: ՀՎԿ երիտմիության վարչությունը կուսակցության երիտթևի պաշտոնում առաջադրել է Սիմոն Հակոբյանի թեկնածությունը:

Դավիթ  Հարությունյանը քաջ գիտակցում էր, որ առաջիկայում ոչ պատշաճ վարքագծի համար ինքը կարող էր հեռացվել երիտմիությունից և կուսակցությունից, հետևաբար փորձել է մեկ քայլ առաջ ընկնել ու ներկայացնել, թե իբր   ինքը սկզբունքային մարդ է ու հեռացել է կամովին, իսկ կուսակցությունից նրան հեռացնելու պատճառների մասին Դավիթ Հարությունյանը տեղյակ էր:

Դատապարտելի ենք համարում Դավիթ Հարությունյանի նման ձևակերպումները կուսակցության և կուսակցության նախագահի  հասցեին ու, միևնույն ժամանակ, տարակուսելի է, որ նույն անձը ընդամենը երկու օր առաջ դիֆերամբներ էր ձոնում կուսակցությանն ու նրա ղեկավարին, որի վկայությունն է նրա բազմաթիվ հեռուստաեթերները, ելույթները, ինչպես նաև իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերը: Չնայած մյուս կողմից սույն երիտասարդի մոտ նման վարքագիծը կարող է օրինաչափ լինել, քանզի ժամանակին ԲՀԿ-ն լքած և «Հայկական վերածննդին» միացած Դավիթ Հարությունյանը նման բառապաշարով , բնորոշումներով էլ  խոսում էր նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին: Իսկ ինչ վերաբերում է սկզբունքայնությանն  ու գաղափարական պայքարին , ապա արդեն մի քանի անգամ ճամբարափոխությունը խոսում է հենց անսկզբունքայնության մասին, որտեղ ամենասկզբունքային արժեքը նյութական շահն է, ինչում բոլորս առաջիկայում կհամոզվենք, երբ վերը նշված երիտասարդը  կհայտարարի, թե որն է լինելու այն հերթական քաղաքական ուժը, որին ինքը հավատարմության երդում է տալու:

 

ՀՎԿ երիտասարդական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728