Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը` Դավիթ Հարությունյանի մասին. «Ինքը ճիշտ չի ասում»

Փետրվար 09,2017 13:10

«Բնականոն աշխատանքի մեջ է եղել: Գուցէ ծանրաբեռնված շրջան է իր համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն`անդրադառնալով «Հայկական վերածնունդի»  երիտթեւի ղեկավարի`կուսակցությունը լքելու փաստին: Տիկին Բիշարյանն ասում է, որ որեւէ խնդիր չի տեսնում, որ Դավիթ Հարությունյանը լքել է ուսակցությունը: Ի դեպ, նա հավելեց, որ ՀՎԿ-ն երիտթեւի երկու ղեկավար ունի`մեկը քաղաքի պատասխանատուն է, մյուսը`մարզի:

«Ինքը ռեյտինգային ցուցակում կար, կուսակցական աշխատանքում իր մասնակցությունը շատ ակտիվ էր, այնպես որ… գուցեեւ ինչ-որ մի անձնական խնդիր է ունեցել: Չգիտեմ»,- ասաց մեր զրուցակիցը: Ճշտող հարցին ի պատասխան`արտառոց ոչինչ չի՞ տեսնում Դավիթ Հարությունյանի քայլում, ասաց. «Ոչ»:

Նկատեցինք, որ կուսակցությունը լքելու պատճառների մասին Դավիթ Հարությունյանն ասել է, որ կուսակցությունում գաղջ մթնոլորտ է, որ Արթուր Բաղդասարյանի ասած որեւէ խոսքը գործ այդպես էլ չդարձավ, որ ՀՎԿ-ում խաբում են ընտրողներին: Հեղինե Բիշարյանը հակադարձեց. «Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել: Ինքը ճիշտ չի ասել: Ինքը կառավարման խորհրդի անդամ է, բոլոր որոշումներին մասնակցել է: Երիտմիության թեւում ինքն ավելի շատ ինքնուրույն էր աշխատում, բոլոր հնարավորություններն իրեն տրված էին: Սա ինչ-որ նախընտրական քայլ է իր կողմից, եւ կարծում եմ, պատճառաբանությունները երկրոդական են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728