Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը դեսպաններին «գործի կդնի» հանուն տնտեսության զարգացման

Փետրվար 09,2017 13:02

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին ասաց, որ  մտածում են դիվանագիտական կորպուսում մեծացնել տնտեսական բաղադրիչը:

Կարեն Կարապետյանն արտաքին գործերի, տնտեսական զարգացման եւ  ներդրումների նախարարություններին հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, ներկայացնել հստակ առաջարկություն Հայաստանի դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական ոլորտի աշխատանքների թիրախների եւ  հայտանիշների սահմանման ուղղությամբ՝ հաշվի առնելով տվյալ երկրների տնտեսական հետաքրքրություններն ու ներուժը:

«Սփյուռքի ներուժն է’լ առավել արդյունավետ ներգրավել այս գործում»`հանձնարարեց վարչապետը, իսկ դրա համար անհրաժեշտ է ակտիվացնել  նախարարությունների եւ գերատեսչությունների համատեղ աշխատանքը:

Սփյուռքի նախարարին էլ կառավարության ղեկավարը հանձնարարեց գործադիր մարմինների ղեկավարների հետ համատեղ մեկ ամսում ծրագիր մշակել՝  սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների եւ նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու համար:

Վարչապետի խոսքերով՝  «Ոլորտները  շատ են, թե առողջապահության, թե բիզնեսի, թե մշակույթի ոլորտները պետք է ներգրավել»:

Ըստ հանձնարարականի,  տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը մեկ շաբաթում պետք է  սփյուռքի նախարարության միջոցով սփյուռքի հայազգի գործարարներին փոխանցի  ներդրումային ծրագրերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728