Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին պաշտոնից հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այդ մասին այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց քաղաքակիրթ մշակույթ ձեւավորել եւ շնորհակալություն հայտնեց այն պաշտոնյաներին, ում ընտրում է ԱԺ-ն երկար տարիների համագործակցության եւ համատեղ աշխատանքի համար; Իսկ Իշխան Զաքարյանը տասը տարի է՝ պաշտոնավարում էր:
Հերմինե Նաղդալյանն էլ հորդորեց չշտապել, քանի որ սովորաբար եռօրյա ժամկետում կարող են հրաժարականի դիմումը հետ վերցնել, իսկ Վերահսկիչ պալատի նախագահի դեպքում այդ դիմումը կարող է հետ վերցվել 15 օրվա ընթացքում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև