ԱԺ ՀՀԿ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանի նիստերի դահլիճ մտնելուց առաջ իր վերարկում թողեց ՕԵԿ մբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի աշխատասենյակի ընդունարանում: Aravot.am-ի զարմանքին`արդեն հաշտվե՞լ եք, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Խի՞ երբ էինք խռովել»: Հիշեցրեցինք, որ մի քանի օր առաջ Հեղինե Բիշարյանը բարկացած բղավում էր Սամվել Ալեքսանյանի վրա. «Դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու» : Նախօրեին, լրագրողները Սամվել Ալեքսանյանին ասել էին, որ այդ տարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է նաեւ Հեղինե Բիշարյանը, ում ինքն իր քույրն է համարում: Վերջինս էլ ասել էր. «Թող քուրս իմ դեմ չառաջադրվի» :
Մեր հիշեցմանն ի պատասխան, տիկին Բիշարյանն ասաց, որ ինքը չի բղավել Սամվել Ալեքսանյանի վրա, իրենք չեն վիճել ու նախընտրական շրջանում լրագրողներն անընդհատ ինտրիգներ են փնտրում պատգամավորների միջեւ. «Բան է, խոսել ենք, էն էլ կլինի, էն էլ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ