Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները թքել են զոհված զինվորների ծնողների վրա (Տեսանյութ)

Փետրվար 09,2017 12:30

Քիչ առաջ կառավարության շենքի ետնամուտքի մոտ ոստիկանները թքել են խաղաղ պայմաններում զոհված զինվորների  ծնողների վրա: Այս մասին Aravot.am-ին պատմեց ծնողներից մեկը՝ Իրինա Ղազարյանը:  Նրա ներկայացմամբ՝ երբ հինգ ծնողներով  ետնամուտքում սպասում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ոստիկանները, փորձել են  ուժով  նրանց հեռացնել: Իրինա Ղազարյանի պատմելով՝ «ոստիկաններից մեկը թքեց Նանա Մուրադյանի վրա, հետո էլ երկրորդ ոստիկանը թքեց, հետո իմ վրա թքեցին»:

 

Կառավարության շենքի մոտ զոհված զինվորների ծնողներին  մոտեցավ Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցը. նա լսելով կանանց դժգոհությունները, վերցրեց հեռախոսահամարները  եւ խոստացավ զեկուցել նախարարին, սակայն ծնողները պնդեցին, որ իրենք հանդիպում են պահանջում նախարարի հետ:

Նանա Մուրադյանի առողջական վիճակն այդ պահին վատացավ, ոստիկանությունը նրանց խնդրանքով շտապօգնություն կանչեց:

Տիկին Ղազարյանը մեզ հետ զրույցում մատնացույց արեց ոստիկաններից մեկին՝ վստահեցնելով, որ այդ ամենը կատարվել է  տվյալ ոստիկանի հրահանգով: «Տեսեք, մեծ գլխով այն ակնոցավորն ա: Պատկերացնո՞ւմ եք՝ մեր ձեռքերը ոլորում էին, տանում էին գցեին ոստիկանական մեքենան»: Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Artur says:

    Թող իրենց մայրերի վրա թքեն… Այս հարցը պետք է հասարակական մեծ հնչեղություն ստանա…

  2. Հ.Շ. says:

    «այս մասին Aravot.am-ին պատմեց ծնողներից մեկը՝ Իրինա Ղազարյանը: Նրա ներկայացմամբ՝ …. »

    ուրեմն, այս տեղեկության միմիակ աղբյուրը, այս հոդվածը շարադրված պահին, այդ մէկ հատիկ անձն է

    նկատի ունենալով լուրի ծանրությունը, զայն հաղորդելէ ու սփռելէ առաջ,
    անհրաժեշտ էր հաւելյալ ստուգումներ կատարել

    սա չի նշանակում անպայման թէ տիկինը ստում է. պարզապէս, այլ բացատրություններ հնարաւոր են.

    ամէն դէպքում, մէկ անձի – այդ ալ, խնդրին կողմ հանդիսացող անձի – խօսքերը բաւարար չեն, այսպիսի գայթակղեցուցիչ հրատարակում կատարելու համար

    բայց ի՞նչ կարեւոր, երբ որ հաջողեցաք 25000-ից աւելի կարդացողներ ձեռք բերել

    հուսախափեցուցիչ է…

    • Հ.Շ. says:

      վերնագիրն ալ ՝
      «Ոստիկանները թքել են զոհված զինվորների ծնողների վրա (Տեսանյութ)»
      այն տպավորությունն է տալիս թէ տեսանյութում մեր աչքերով տեսնելու ենք ոստիկանների թքելը սգաւոր մայրերի վրա

      մինչ այդպիսի բան չկա տեսանյութում… այդտեղ չկա ոչ իսկ այդ մէկ անձին մէկ հատիկ վկայությունը, որ գոնէ կարենայինք տեսնել թէ ոնց է պատմում կարծեցեալ դէպքը

      փֆֆֆֆ՜

  3. Ռիմա says:

    Առաջին անգամը չէ, որ ոստիկանները նման կերպ են իրենց պահում:

    • Հ.Շ. says:

      հարգելիս, հենց այս մօտեցումն է որ մեզ տանում է մինչեւ քաղաքացիական պատերազմի շեմին

      «Առաջին անգամը չէ, որ ոստիկանները նման կերպ են իրենց պահում »

      ասկէ առաջ, փաստացի կերպով, հայ ոստիկանները թքա՞ծ են նահատակված հայ զինվորի մօր վրա…

      ուրեմն, «նման կերպ»-ը արդէն չստացվեց

      որ ուզում էք ասել՝ նախապէս պատահել է որ անոնք բռնի ուժ են կիրարել այսպիսի տիկինների նկատմամբ, լաւ.
      թէ որ այդպէս է, ուրեմն նշանակում է թէ հիմա ամէն բան եւ որեւէ բան կարելի է վերագրե՞լ ոստիկաններին.

      Ձեզ չի՞ պատահել որ երբ մէկը խօսում է ձեր երեսին շատ մօտ, նրա բերանից ակամա թուք ցայտէ, եւ զայն զգաք ձեր դէմքին վրա…
      իսկ այս պարագային, խօսում ենք երեսին մօտ հաւանաբար պոռալու, գոռալու մասին…

      թէ կարգ մը ոստիկաններ հարկաւոր փափկանկատությամբ, պատշաճ նրբութամբ չեն վարվում այս հոգեպէս վիրաւոր, հոգէպէս խորտակված, կյանքից ու ամէն բանից զզված խեղճ մայրերը հետ, հաւանական է, պատահական է. սակայն դիտումնաւոր կերպով անոնց վրա թքելը լիովին ուրիշ բան է. այդ հաստատումը կատարելու – եւ Համացանցի վրա սփռելէ առաջ -, հարկաւոր են առարկայական փաստեր.

  4. Նելլի Բաբայան says:

    Հարգելի Հ.Շ երեկ այս նյութը հրապարակելուց հետո ոչ ոստիկանությունից , ոչ էլ ծնողներից չհաջողվեց պարզաբանում ստանալ: Այսօր առավոտյան վերջապես հաջողվեց եւ ահավասիկ՝ https://www.aravot.am/2017/02/10/854419/ հոդվածը:

    • Հ.Շ. says:

      Հարգելի Նելլի,

      . ահա, պարկեշտությունը ունէք ընդունելու թէ «հրատարակելուց հետո» էք պարզաբանում փնտռել. նորմա՞լ է այդ գործընթացը, նկատի ունենալով նյութը սոսկալի ազդեցությունը հանրության եւ համայն հայութեան վրա. համայն աշխարհի առջեւ, նոյնիսկ…

      դեռ հաւելացնում էք թէ այդպէսով իսկ չկարողացաք պարզաբանում ստանալ…
      մինչ արդէն «լուրը» բազբահազար մարդիկ կարդացին, տարածվեցաւ աշխարհի ամէն կողմ.

      . մինչեւ այսօր իսկ, այդ նոր հոդվածով որ նշում էք, որպէս «լուրի» հետադարձ հիմնաւորում, լոկ խօսվում է միայն փաստերի մասին. փաստի մասին խօսքեր կան, փաստը չկան.
      «քննություն սկսելն» ել անշուշտ փաստ չէ. փաստերի պրպտում է.

      . թէ ասկէ առաջ ոստիկանությունը կոշտ կերպով վարվել է այս մայրեր հետ, արդարացում չէ որ, առանց բաւարար ստուգումի, ոստիկաններին վերագրվի այսպիսի ահաւոր վարքագիծ. թքելու մէջ աւելի ծանր իմաստ կա, այս պարագային, քան թէ հրմշտկելու.

      ժողովուրդի մի հատվածի մօտ արդէն անհուն ատելություն կա ոստիկանների նկատմամբ, ինչո՞ւ կրակին վրա այսպէս հապճեպ յուղ թափել, ոչ բաւարար փաստերով. աշխարհի տարածքին եւ թշնամին առչեւ ալ, անգամ մը եւս խայտառակելով Հայաստանը.

      . նկատի ունենալով այս տիկինների հոգեկան վիճակը,
      մէկդի դնելով անգամ դիտումնաւոր սուտի վարկածը,
      իրենց խօսքերը – սկզբնապէս, անոնցմէ մի հատին խօսքն էր միայն… –
      բաւարար չեն որ երեկվանից ի վեր այս լուրը «viral» դառնա

      զարմանում եմ, քանի որ հատկապէս Ձեր միտքն ու գրիչը ընդհանրապէս շատ աւելի բծախնդիր ու մեդոտական են

      • Artur says:

        Հարգելի Հայդուկ,
        Վաղուց եմ հետևում ձեր գրառումներին և անկեղծ ասած անհասկանալի է մնում ինձ, թէ ինչ է ձեր ասածը, կամ ինչու էք անընդմեջ պաշտպանում այս իշխանություններին: Գուցէ դուք անձնական նկատառումներից կամ շահերից էք դրդված, որը մենք չգիտենք: Մենք բոլորս էլ երազում ենք ունենալ oրենքի վրա հիմնված արժանապատիվ երկիր, որտեղ մարդու հանդեպ հարգանքը պետք է առաջին հորիզոնականում լինի: Սակայն փաստն այն է, որ մենք ունենք ապաշնորհ իշխանություններ, որը թաղված է ստի, կաշառակերության, կեղծիքի, ժողովրդի ձայնը գողանալու և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ: Նրանց ապաշնորհության, ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում Հայաստանն այսօր կանգնած է անդունդի եզրին: Մեզ հետ ոչ մեկն այլևս հաշվի չի նստում, մեր դիվանագիտությունն էլ ( ԱԳՆ) ուղղակի փորձանք է մեր գլխին: Այսքանից հետո, ինչ որ բարոյախոսական խրատներ տալ թղթակցին, կամ այս կանանց ասածին վերաբերվել այսպիսի քամահրանքով ուղղակի մեղմ ասած անընդունելի է:

        • Հ.Շ. says:

          Հարգելի Արթուր,

          . անշուշտ, ձրիաբար, ոեւէ մէկի մասին ոեւէ բան հնարելը միշտ կարելի է այս օրերին, սակայն քեզ կը վստահեցնեմ որ ես ոչ միայն ոչ մէկ անձնական շահ չունիմ հայտնած կարծիքներիս կապակցությամբ, այլ այդ ուղղությամբ այլազան վնասներ եմ կրում. ուղղակի կամ անուղղակի նվազագոյն կապը իսկ չունեմ իշխանութեան հետ, եւ չեմ ալ ունենալու. սակայն հաւանաբար այդպիսի լկտի զրպարտությունների ալ թիրախը դառնամ, բայց ոչինչ, անկէ «վախնալով» չպիտի լռեմ.

          . ամէն դէպքում, եթէ լաւապէս կարդաս բոլոր գրածներս, ես իշխանությունները չեմ պաշտպանում. Հայստանի եւ Արցախի իշխանությունները լուրջ թերություններ ունին, եւ անհրաժեշտ է որ բարելաւվին. սակայն անհնար է այդ գործընթացը առաջ տանիլ տղայական անհամբերությամբ, մօտաւոր կամ կիսատ ճշմարտություններով, կոպիտ անուղղամտությամբ, չասելու համար սուտերով. իսկ «նպատակը արդարացնում է միջոցները» դաւանանք մըն է որ հակադրվում է հանուն Առաքինության եւ մարդկային վեհագոյն Արժէքների այն բարձր Գաղափարներին, որոնք իբրեւ թէ առաջնորդում են իշխանության դէմ պայքարը.

          . ես կը հաւատամ որ Հայոց Պետության թերություները պիտի սրբագրվին, սակայն նոյնպէս կը հաւատամ թէ այդ ուղղությամբ այլախոհական չափազանցությունները, ծայրահեղական կեցվածքները, արմատական քայլերը, ոչ միայն ամբողջովին ապարդիւն են, այլ նպատակին հակառակ արդիւնքն են իսկապէս արտադրելու. հստակ օրինակ մը տամ՝ Յուլիսի դէպքերի ուղղակի հետեւանքն է որ Հայաստանը դարձաւ մի քիչ աւելի «ոստիկանական պետություն», եւ առաւել՝ այդ ցաւալի իրողության հետ մասնաւոր խնդիր չունի համայն Հայութեան – լուռ – մեծամասնությունը. աղմկոտ – եւ հիմնականօրէն՝ Համացանցային կեղծ իրականության մէջ թաքնված, տեւաբար ու միայն ինք իր հետ խօսող – փոքրամասնությունը շարունակում է խաբել միայն ինքզինք, հաւատալով հակառակին.

          . այդ խեղճ կանանց մասին դեռ շատ բաներ կարող էի ասել, սակայն զսպվեցա. թոյլ տուր հիմա որ նշեմ թէ շատ մեծ թիւով հերոսներ ունենք որ զոհվել են եւ անդադար զոհվում են պատերազմի դաշտում, սակայն միայն մի քանի մայրեր կան որ… այսպիսի բաներ են անում. առաջին հերթին, անոնք իրենց զավակների նահատակությունն են վարկաբեկում. իսկ քանի որ թշնամին վստահաբար մեծ հետաքրքրութեամբ հետեւում այս ամէնին, այդ կիները իրենց վարքագծով ուղղակի վտանգի են ենթարկում, ռազմաճակատ գտնվող, այլ մայրերի երեխաները.

          . իսկ այսպէս, ուրեմն, կարծիքս «անընդունելի» է, հա՞. այդ ալ դեռ «մեղմ ասած»… քեզ համար ուրեմն կարծիք մը ընդունելի է միայն եթէ հապապատասխանում է քո կարծիքին. ա՞յս է Ժողովրդավարության ըմռնողությունը, որու հիման վրա ուզում էք պայքարել ոչ-ժողովրդավարական իշխանությունների դէմ… այստեղ եւս հակասությունը բացահայտ եւ հիմնական է.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728