Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը կանխել է դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձը

Փետրվար 09,2017 12:18

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները մաքսային կանոնների խախտման խոշոր դեպք են բացահայտել: Փետրվարի 1-ին Մեղրիի մաքսակետով «Կուպելյան եղբայրներ» ՍՊԸ-ն փորձել է  Հայաստան ներմուծել ավելի քան 13 տոննա տարբեր տեսակի առանցքակալ, որոնց ուղեկցող փաստաթղթերում որպես արտահանող երկիր նշված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները:

«Այս փաստը հենց սահմանին կասկածի տեղիք է տվել, քանի որ ԱԷՄ-ում նմանատիպ առանցքակալների արտադրություն գոյություն չունի, և համապատասխան զննության արդյունքում պարզվել է, որ բեռի ծագման երկիրը Չինաստանն է, իսկ չինական առանցքակալները հանդիսանում են դեմպինգային ապրանքատեսակ»,-փաստել է ավագ մաքսային տեսուչ Սամվել Հովեսյանը: Նշենք, որ ԵՏՄ անդամ երկրներ չինական ծագման առանցքակալներ ներմուծելիս կիրառվում են հակադեմպինգային միջոցառումներ, որոնք կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ 197 որոշմամբ, այսինքն` այս դեպքում  մաքսային վճարներին ավելանում է նաև մաքսային արժեքի 41,5%-ը: Ի դեպ, զննության արդյունքում հայտնաբերվել է նաև, որ առանցքակալների շուրջ 60%-ը հայտարարագրվել է սխալ ծածկագրով, ինչն էլ մաքսատուրքի թերի գանձում է առաջացրել:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728