Լրահոս
Օրվա լրահոսը

Կբացառվեն քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումները

Փետրվար 09,2017 12:15

Քրեակատարողական պետի տեղակալն այսուհետ ևս հնարավորություն կունենա տեսակցություն տրամադրելու կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելու ցանկություն ունեցող պաշտպանին կամ մերձավոր ազգականին: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ գործող կարգավորմամբ կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցության եկած անձանց թույլտվություն տալու իրավասությունը պատկանում է քրեակատարողական հիմնարկի պետին և միայն նրա բացակայության դեպքում՝ տեղակալին: «Սակայն գործնականում հաճախ, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, տեսակցության թույլտվություն տրամադրելու որոշումները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից հնարավոր չի լինում ընդունել սեղմ ժամկետներում: Արդյունքում տեսակցության եկած անձինք ստիպված են լինում տեսակցության թույլտվության համար սպասել որոշակի ժամանակ, ինչն առաջացնում է նրանց արդարացի դժգոհությունը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս փոփոխության նպատակը  կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած անձանց հերթերի առաջացումը կանխելն ու տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումները բացառելն է:

Արդյունքում կնվազի նաև քրեակատարողական հիմնարկի պետի ծանրաբեռնվածությունը:

 

ՀՀ  ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728